ՀՔԾ-ն մերժել է քրեական գործ հարուցել Դավիթ Խաժակյանի հաղորդման հիման վրա
Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մերժել է քրեական գործ հարուցել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հաղորդման հիման վրա։ Քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով։
Դ.Խաժակյանն «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ ստացել է քննիչի որոշումը, սակայն չի շտապի դրան գնահատական տալ, քանի որ 30-էջանոց փաստաթղթին ամբողջությամբ դեռ չի հասցրել ծանոթանալ։
«Ես այսօր ծանուցվեցի, որ քրեական գործի հարուցումը մերժվել է, որի հիմքերն ուսումնասիրում եմ։ Ինչ հիմքով են մերժել՝ այս պահին չեմ կարող ասել»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը տարեվերջին հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ քաղաքապետ Հայկ Մարությանի և նրա տեղակալ Հրաչյա Սարգսյանի լիազորություններն անցնելու և պաշտոնական կեղծիք կատարելու մասին:
Նա իրավապահներին հայտնել էր, որ քաղաքապետն արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում երկարաձգել է արձակուրդը հետին թվով, իսկ նրա պարտականությունները կատարել է օրենքով չնախատեսված անձ։ Հղում անելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքին՝ ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը պնդել էր, որ քաղաքապետի բացակայության ժամանակ նրան կարող է փոխարինել միայն առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, սակայն փոխարինել է մյուս տեղակալ Հայկ Սարգսյանը, ինչը նշանակում է՝ պաշտոնյան գերազանցել է իր լիազորությունները և նրա ստորագրած շուրջ 70 իրավական ակտը առոչինչ են։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջը գրել է․ «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամ...
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...