Հայտարարություն է անում մեկն, ով իր լավագույն երազում չէր տեսնի լաբորատորիաների թվի կրկնապատկում ընդամենը չորս ամսում. նախարար
Առաջին տիեզերական զբոսաշրջիկ, ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մայեձավան ուղեկցուհի փնտրում Լուսին թռչելու համար: Նա մանրամասնել է, որ փնտրում է 20 տարեկան և չամուսնացած այնպիսի մի կնոջ, որը «միշտ դրական ու պայծառ անհատականություն է»:
Պատմական թռիչքը նախատեսված է մինչև 2023 թվականը և կտևի մեկ շաբաթ՝ փոխանցում է Ճապոնիայի Abema հեռուստաընկերությունը, որն ուղիղ եթերով կհեռարձակի այդ ընթացքը:
Հաղորդվում է նաև, որ միլիարդատիրոջ հայտարարած մրցույթում ազգային խտրականություն չի լինի. դրան մասնակցելու համար ցանկացած ազգության 20 տարեկան կին կարող է դիմել՝ մինչև այս հունվարի 17-ը:
«Ես ուզում եմ, որ իմ ապագա զուգընկերն ու ես Տիեզերքից գոռանք մեր սիրո և աշխարհի խաղաղության մասին»,- հայտարարել է միլիարդատերը:
Հիշեցնենք, որ տիեզերական հետախուզման ողջ պատմության ընթացքում միայն 24 մարդ է այցելել Լուսին: 1972 թվականից ի վեր, երբ ամերիկյան Apollo-17 առաքելությունը վայրէջք կատարեց Լուսնի վրա, այնտեղ այլևս ոչ ոք ոտք չի դրել:
Հիշեցնենք նաև, որ Forbes-ի փորձագետների կողմից Մայեձավայի կարողությունը 3,6 միլիարդ ԱՄՆ դոլար է գնահատվում:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջը գրել է․ «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամ...
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...