ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ակցիա. Եղվարդի ծննդատունը լուծարվում է
Այսօր Եղվարդի ծննդատունը լուծարվելու խնդրով բողոքի ակցիա են իրականացնում ծննդատան բուժաշխատողները։ Աշխատակիցներից մեկը նշեց, որ երեկ ծննդատունը պետք է ծնունդ ընդուներ, սակայն հետո տեղեկացել են, որ ծնունդը տեղափոխել են Երևան, բայց պատճառը չգիտեն։
Մեկ այլ բուժաշխատող ներկայացրեց, որ մեկ տարվա ընթացքում բուժհաստատությունում գրանցված ծնունդների թիվը 17-ով բարձրացել է, վերջին ցուցանիշով ծնունդների թիվը 139 է եղել, իսկ հերթապահությունը նորմալ է իրականացվել։
Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ Առողջապահության նման որոշումները մեկնաբանվում են այնպես, որ մարզերում պայմանները լավը չեն, սակայն, Եղվարդում լավ բժիշկներ կան, որոնց հարգել է պետք։
«Ծննդատուն փակելը սխալ է, շատերը տանը կծննդաբերեն։ Ժողովուրդն ուզում է իր քաղաքում ծննդաբերել։ Որոշում կայացնելուց առաջ թող գլուխները մի հատ թափ տան, հասկանան, նոր թուղթ ստորագրեն։ Ժողովրդի կարծիքը հաշվի առեք, երբ պետք է, ժողովրդին են դիմում»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Տեսանյութը` Tert.am-ի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զանգ. «Sms». Տուգանք. Ի՞նչ է կատարվում, երբ վարելիս զբաղվում ես հեռախոսով
2019-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 26-ը Հայաստանում հաշվառվել է 4715 ՃՏՊ, զոհվել՝ 335, վիրավորվել 6678 մարդ։ Վթարների...
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Ryanair-ի առաջին օդանավը Երևանում դիմավորեցին ջրաշիթերով
Ինչպես արդեն հայտնել էինք, Ryanair-ի առաջին օդանավը Միլանից Երևան քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Ե...
Սեւ ծովից թույլ արտահայտված ցիկլոն կթափանցի ՀՀ. Երևանում այսօր ուշ երեկոյան կսկսվի ձյուն. Գագիկ Սուրենյան
Այսօր երեկոյան ժամերին Սև ծովից թույլ արտահայտված ցիկլոն է ներթափանցում հանրապետության տարածք։ Այս մասին ֆեյսբուքի իր էջ...