Ավտոմեքենաների մաքսային վճարներից բյուջե մուտքերն ավելացել են ավելի քան 58 մլրդ դրամով․ Անանյան
Հայաստանում նախորդ տարի մաքսային ձևակերպում է ստացել 189 հազար 18 մեքենա, դրա արդյունքում պետական բյուջե է ապահովվել 95 մլրդ դրամի մուտք:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«2019-ի ընթացքում մաքսային ձևակերպում է ստացել 189 հազար 18 ավտոմեքենա՝ նախորդ տարվա՝ 64 հազար 82-ի համեմատ: Մեքենաների համար գանձումների գծով պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 95 մլրդ կամ 58 մլրդ-ով ավել 2018-ի համեմատ»,-ասաց Անանյանը:
Նա անդրադարձավ նաև ընդդիմախոսների այն մտահոգությանը, որ 2020-ին ավտոմեքենաների աննախադեպ ներհոսք չի լինելու, և ինչով են պատրաստվում կատարել բյուջետային մուտքերի գծով ծրագրավորված ցուցանիշները: Անանյանը նշեց՝ 2019-ին հարկ վճարողներին 56.4 մլրդ դրամի դեբետային մնացորդները վերադարձնելու որոշումը նաև նպատակ ուներ չեզոքացնելու այն եկամտային ժամանակավոր էֆեկտը, որ ունեցել են 2019-ին ավտոմեքենաների մասով: «Ընդդիմախոսների կողմից արտահայտված այն մտահոգությունը, թե ավտոմեքենաների գծով մուտքերը եղել են ժամանակ եկամուտներ, տեղին են, բայց մենք այդ ժամանակավոր եկամուտների ազդեցության անբարենպաստ հետևանքը չեզոքացրել ենք: Հետևաբար, 2020-ին ունենալու ենք բյուջետային եկամուտներ՝ մեր պատկերացմամբ շատ ավելի, քան ծրագրավորված է 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքով»,-վստահեցրեց Անանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջը գրել է․ «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամ...
Ապատեղեկատվություն է տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթուն է որոտացել․ Սիփան Փաշինյան
Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող տեղեկություններին, թե Տա...