Դժվար է հիշել մի որևէ Ամանոր, երբ կեսգիշերին հիմն է հնչել․ Վահագն Թևոսյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.
«Երեկ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նիստ է հրավիրել՝ քննարկելու համար Ամանորի գիշերը մի շարք հեռուստաընկերությունների կողմից ՀՀ հիմնը չհեռարձակելու հարցը:
Նախ արձանագրենք, որ դժվար է հիշել մի որևէ Ամանոր, երբ կեսգիշերին հիմն է հնչել, չնայած դա օրենքի պահանջ է (գուցե ես եմ սխալ հիշում, եթե այդպես է՝ ներողություն): Բացի այդ, օրենքը սահմանում է, որ այդ պարտավորությունը հատկապես դրված է հեռուստաընկերությունների ուսերին: Բայց այս ամենը մի կողմ:
Երեկվա նիստի ընթացքում արձանագրվել է, որ ՀՌ մասին օրենքը ունի պահանջ, բայց այդ պահանջի չկատարման դեպքում չկա սահմանված պատժաչափ, ու վարույթ չի հարուցվել: Ստացվում է, որ հարցը մինչև այժմ թողնված է եղել կողմերի բարի կամքի դրսևորմանը՝ հեռուստաընկերությունների դեպքում եթեր հեռարձակելու, իսկ ՀՌՀ դեպքում՝ ըստ տրամաբանության, որոշում կայացնելու, դա չանելու պարագայում զրկել, թե չզրկել լիցենզիայից:
Այսպիսի կիսատ կարգավորումները, որոշ դեպքերում նույնիսկ դրանց բացակայությունը աուդիովիզուալ մեդիածառայությունների մատուցման օրենսդրության մեջ քիչ չեն, ինչը խոցելի է դարձնում հեռուստաընկերությունների գործունեությունն ու չի սահմանում անելիքների ու սպասելիքների հստակություն: Առաջիկայում սպասվող բավական ծավալուն օրենսդրական բարեփոխումներում այդ ամենը հաշվի է առնվելու»:
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջը գրել է․ «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամ...
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
Ռոուհանին աններելի սխալ է համարել ուկրաինական ինքնաթիռի խոցումը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ ուկրաինական ինքնաթիռը խոցվել է իրանական զինված ուժերի կող...