Ժամանակին սա ինձ երախտապարտ էր ու իր համար ես՝ թանկ. Բաբայանը հրապարակել է իր և Արման Բաբաջանյանի նամակագրությունը
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամանակին սա ինձ երախտապարտ էր ու իր համար ես՝ թանկ, շատ թանկ մարդ էի: Իսկ հետո ինքը երջանկացավ, երբ իր կեղծ հաղորդման հիման վրա ինձ ապօրինի կալանավորեցին: 1937-ի այս մատնիչը երեկ իմ ու իր տարիներ առաջվա խոսակցությունից մի կտոր է հրապարակել (այդպիսով հատելով բարոյականության կարմիր գծերը) ու հայտարարել, թե ես իրենից աշխատանք էի ուզում: Հենց այդ խոսակցության հրապարակումից էլ ակնհայտ է դառնում, որ իրենից աշխատանք չէի ուզում, թեև որևէ վատ բան չեմ տեսնում մասնավորում աշխատանքի անցնելու ցանկության մեջ:
Ես որևէ վատ բան չեմ տեսնում նաև նրանում, որ, ի տարբերություն ինձ, ինքը շատ ուղիղ էր ինձանից աշխատանք խնդրում:
Իհարկե, ես չեմ կարող վարվել իր նման, չեմ կարող թքել բարոյականության նորմերի վրա և հրապարակել այդ նույն խոսակցությունից շատ հետաքրքիր հատվածներ․ դա ինձ բնորոշ չէ, ինքն ինձ լավ իմանալով վստահ է, որ ես դա չեմ անի ու դրանից էլ առիթավորվել է:
Իսկ վերջում ուզում եմ խոստովանել` ես իսկապես անհարմար եմ զգում, որ երբևէ Արմանն իմ մտերիմն է եղել: Բոլորդ հիմա ինձ դրա համար կշտամբում եք»:
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջը գրել է․ «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամ...
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
«Ժամանակ»․ Սերժ Սարգսյանը կանխատեսում է արել
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ անցած տարեվերջին «Հարսնաքարում» ՀՀԿ-ականների ամանորյա միջոցառման ժամանակ կուսակցության ն...