Զելենսկին ուկրաինական ինքնաթիռի վթարի պատճառով ընդհատել է այցը Օման
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինական ինքնաթիռի վթարի պատճառով, ընդհատել է այցը Օման և վերադարձել է Կիև: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թեհրանում Ուկրաինական ավիաուղիների ինքնաթիռի վթարի պատճառով շտապ ընդհատեց այցն Օման և վերադառնում է Կիև», - ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Թեհրանից Կիև թռչող ուկրաինական Boeing 737 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Իմամ Խոմեյնիի օդանավակայանի մոտակայքում: Նախնական տվյալներով ՝ վթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմը։
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը ճշտվում է:
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջը գրել է․ «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամ...
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
«Ժամանակ»․ Սերժ Սարգսյանը կանխատեսում է արել
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ անցած տարեվերջին «Հարսնաքարում» ՀՀԿ-ականների ամանորյա միջոցառման ժամանակ կուսակցության ն...