ՔԿ-ի աշխատանքների արդյունքում լուրջ բացահայտումներ են արվել. Արարատ Միրզոյան
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է դատախազության հրապարակումը ԱԺ կարիքների համար կեղծ մեդալների ձեռքբերման գործընթացում կատարված չարաշահումների վերաբերյալ: Հրապարակմանը կից՝ Միրզոյանը գրել է.
«Ամիսներ առաջ բացահայտեցինք, որ 2015-2016թթ․ ԱԺ աշխատակազմի ձեռք բերած ԱԺ պատվո մեդալները և ԱԺ նախագահի հուշամեդալները, որոնք ըստ տեխնիկական բնութագրերի պետք է լինեին ոսկու շերտով պատված արծաթից, իրականում պատրաստված են եղել պղինձ-ցինկի համաձուլվածքից։
Ուրախ եմ տեղեկանալ, որ Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնի աշխատանքների արդյունքում լուրջ բացահայտումներ են արվել։ Դատախազության կողմից երկու անձի մեղադրանք է առաջադրվել։
Դատարանի որոշմամբ երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, երկուսի դեպքում էլ կալանավորումը փոխարինվել է գրավով։ Դատարանի որոշումները դատախազության կողմից բողոքարկման փուլում են։
Ուշագրավ է, որ վարույթի շրջանակներում ուսումնասիրությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ ԱԺ աշխատակազմում նշված ժամանակահատվածում նաև այլ առերևույթ կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է»:
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջը գրել է․ «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամ...
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
«Ժամանակ»․ Սերժ Սարգսյանը կանխատեսում է արել
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ անցած տարեվերջին «Հարսնաքարում» ՀՀԿ-ականների ամանորյա միջոցառման ժամանակ կուսակցության ն...