ՀՔԾ-ն միջնորդեց կրկին կալանավորել Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին
Այսօր՝ հունվարի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշի նստավայրում ընթացող դատական նիստում ՀՔԾ-ն միջնորդեց կրկին կալանավորել Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին: Դատական նիստը նախագահում է դատավոր Գագիկ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին ՀՔԾ-ն ևս մեկ դրվագով լրացրել էր Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը: Նրան մեղադրանք էր առաջադրվել 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որ առաջացրել է ծանր հետևանքներ): Այդ նույն գործով մեղադրանք էր առաջադրվել նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում Նորայր Փանոսյանի, արդարադատության նախարարության ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ:
Նշենք, որ Ն.Փանոսյանին կալանավորելու որոշումը կայացրել էր դատավոր Արտուշ Գաբրիելյանը: Իսկ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, նոյեմբերի 6-ին որոշել էր կալանքից ազատել Հրայր Թովմասյանի սանիկին, որը կալանքի տակ էր սեպտեմբերի 28-ից:
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջը գրել է․ «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամ...
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
«Ժամանակ»․ Սերժ Սարգսյանը կանխատեսում է արել
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ անցած տարեվերջին «Հարսնաքարում» ՀՀԿ-ականների ամանորյա միջոցառման ժամանակ կուսակցության ն...