«Ես համարում եմ, որ կարևոր է իմանալ»․ Ալեքսանդր Լապշին
ՌԴ և Իսարյելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այժմ պաշտոնական է. Իսրայելը համարում է, որ Լեռնային Ղարաբաղ մեկնելու համար Ադրբեջանում ինձ տրված պատժաչափը չի համապատասխանել օրենքին: Իսրայելի գլխավոր դատախազությունը և Երուսաղեմի ոստիկանության բաժինը քննեցին Ադրբեջանի դատարանի վճիռը և որոշեցին, որ դատավճիռը չի համապատասխանում Իսրայելական օրենսդրությանը և չի կարող մուտքագրվել քաղաքացու անձնական գործի մեջ: Ես համարում եմ, որ կարևոր է իմանալ»:
Հիշեցնենք՝ Ալեքսանդր Լապշինը, որը բնակվում էր Մոսկվայում և վարում է հեղինակավոր Travel Blog-ը, ձերբակալվել էր 2016 թվականի դեկտեմբերի 15-ին Մինսկում:
2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լապշինն այցելել էր Արցախ և այդ մասին գրել իր բլոգում՝ քննադատելով Ադրբեջանի քաղաքականությունը, ինչի համար Ադրբեջանի իշխանությունները նրա նկատմամբ քրեական գործ էին հարուցել և հետախուզում հայտարարել՝ Ադրբեջանի պետական սահմանն անօրինական հատելու մեղադրանքով: Ադրբեջանը դիմել է Բելառուսին՝ Լապշինին արտահանձնելու պահանջով: Բելառուսն էլ բավարարել էր գործընկեր երկրի պահաջն ու 2017թ.-ի փետրվարի 7-ին Լապշինին արտահանձնել Բաքվին:
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջը գրել է․ «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամ...
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
«Ժամանակ»․ Սերժ Սարգսյանը կանխատեսում է արել
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ անցած տարեվերջին «Հարսնաքարում» ՀՀԿ-ականների ամանորյա միջոցառման ժամանակ կուսակցության ն...