Չավուշօղլուն մեկնում է Իրաք
Իրանի ու ԱՄՆ-ի միջև շարունակվող լարվածության ֆոնին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հունվարի 9-ին մեկօրյա այցով կմեկնի Իրաք:
Արտգործնախարարության հայտարարության մեջ նշվել է, որ այցի նպատակն է նվազեցնել տարածաշրջանում լարվածությունը, որն աճել է վերջին զարգացումների հետևանքով: Ermenihaber-ը նշում է, որ Թուրքիան այդ ուղղությամբ ակտիվ դիվանագիտական աշխատանքներ է տանում:
Ըստ ԱԳՆ-ի հայտարարության՝ այցի ընթացքում տարածաշրջանային զարգացումներին զուգահեռ կքննարկվեն երկկողմ օրակարգային հարցեր:
Հաղորդվում է նաև, որ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Նշվում է, որ նախարարները քննարկել են վերջին օրերի զարգացումները: Չավուշօղլուն նաև իրանցի պաշտոնակցին ցավակցություններ է հղել Իրանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների համար:
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջը գրել է․ «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամ...
Հայտնի է` որ քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տեղի ունեցած հարցաքննության վերաբերյալ: Քն...
ՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին
Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազ...
«Ժամանակ»․ Սերժ Սարգսյանը կանխատեսում է արել
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ անցած տարեվերջին «Հարսնաքարում» ՀՀԿ-ականների ամանորյա միջոցառման ժամանակ կուսակցության ն...