Հնարավոր է 2020 թվից «Բիլայնի» 2200 աշխատակցից 1700-ը անգործ մնա․ փոփոխություն շուկայում
Հեռահաղորդակցության ծառայություններ ապահովող «Յուքոմ» ընկերությունը բիզնես նպատակներով գնելու է «Վեոն Արմենիա» ընկերությունը, որի ապրանքանիշն է «Բիլայնը»։ Այս մասին Auroranews-ին տեղեկացրին «Յուքոմ» ընկերության լրատվության բաժնից. ««Յուքոմն» արդեն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ տեղեկացնելով առքուվաճառքի մտադրության մասին։ Դիմել ենք նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով»։
Նշենք, որ ըստ Auroranews-ի աղբյուրի՝ «Յուքոմ»-ը «Բիլայնը» կգնի մոտ 60 մլն դոլարով և այս գործընթացի արդյունքում հնարավոր է 2020 թվից «Բիլայնի» 2200 աշխատակցից 1700-ը անգործ մնա։ Հատկանշական է, որ «Վեոն Արմենիան» գնելու դեպքում ֆիքսված կապի շուկայում «Յուքոմը» կդառնա առաջատար, ինչի արդյունքում չի բացառվում ֆիքսված հեռախոսակապի րոպեավճարի և այլ ծառայությունների արժեքների բարձրացում, քանի որ ոլորտը գնում է մոնոպոլացման։
Հետաքրքիր է, թե պատկան մարմիններն ի՞նչ որոշում կկայացնեն այս հարցում և ելնելով պետության շահերից՝ արդյո՞ք հնարավոր է հանդես գան գնորդի կարգավիճակով։
Հիշեցնենք, որ «Յուքոմ»-ը գնումը կատարելու թույլտվություն պետք է ստանա մի շարք գերատեսչություններից, նախարարություններից, Ազգային անվտանգության ծառայությունից և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։
Նմանատիպ հոդվածներ
Բացահայտվել է Մասիսի քաղաքապետի կողմից չարաշահման դեպք. գործով անցնում է նախկին ոստիկանապետի դուստրը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվ...
ՀՖՖ-ն նոր նախագահ ունի
ՀՖՖ անդամների արտահերթ ժողովի պատվիրակների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:ՀՖՖ...
Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները․ Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջը գրել է․ «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամ...
Հայաստանը ձեռք է բերել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր
Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2...