Վարորդը ВАЗ 2101-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի
Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:10-ին «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը «դեմքի սալջարդ, վերքեր, գանգի ոսկրերի կոտրվածք, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Հրազդան քաղաքի բնակիչ, 30-ամյա Կարինե Դ.-ին, ապա շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 33-ամյա Ջիվան Անտոնյանը Հրազդան քաղաքի «Միկրոշրջան» թաղամասում «Սոնի» մթերային խանութի դիմաց վրաերթի է ենթարկել Կարիեն Դ.-ին և նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի: Ոստիկանները տաք հետքերով Հրազդան քաղաքի «Միկրոշրջան» թաղամասի թիվ 10 ավագ դպրոցի մոտ հայտնաբերել են Ջ. Անտոնյանին և նրա կողմից շահագործվող ВАЗ 2101 մակնիշի 42 ԼՕ 060 համարանիշի ավտոմեքենան:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ջ. Անտոնյանը եղել է ակնհայտ ոչ սթափ վիճակում և հրաժարվել է սահմանված կարգով՝ սթափության զննություն անցնելուց:
Նմանատիպ հոդվածներ
Բացահայտվել է Մասիսի քաղաքապետի կողմից չարաշահման դեպք. գործով անցնում է նախկին ոստիկանապետի դուստրը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվ...
ՀՖՖ-ն նոր նախագահ ունի
ՀՖՖ անդամների արտահերթ ժողովի պատվիրակների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:ՀՖՖ...
Հայաստանը ձեռք է բերել ռուսական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2ԿՄ համակարգեր
Հայաստանի Զինված ուժերը համալրվեցին ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ՏՈՐ-Մ2...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...