ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որոշվել է 4 ոստիկանի ազատել ծառայությունից
Դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը։ Մասնակցում էին ոստիկանության ներքին անվտանգության, իրավաբանական և հասարակական կարգի ապահովման վարչությունների պետերն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ:
Ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության հինգ աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:
Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին` 4 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունում ծառայությունից ազատում», կարգապահական տույժը, իսկ մեկ ոստիկանի դեպքում դադարեցնել ծառայողական քննությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը մասնակցում է ռազմական համալսարանի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ոչ, շնորհակալ եմ» Պուտինը` Փաշինյանին
Այսօր Մոսկվայում տեղի ունեցավ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստ։ Նիստի ավարտին, երբ արդեն պետք է ստ...
ՀՖՖ-ն նոր նախագահ ունի
ՀՖՖ անդամների արտահերթ ժողովի պատվիրակների կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը:ՀՖՖ...
«Մեր զինված ուժերը օրեցօր հզորանալու են, մեր ուժը լինելու է հակառակորդի համար ավելի մահաբեր». Դավիթ Տոնոյանն ամփոփում է տարին
2019 թվականը հաջողված էր բոլոր առումներով: Այս մասին տարին ամփոփող Կառավարության հրապարակած տեսանյութում ասել է ՀՀ Պաշտպ...