Վարորդը մեքենայի առջև հայտնված հետիոտնին չհարվածելու ժամանակ կորցրել է կառավարումը և խոշոր վթարի ենթարկվել
Դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ՝ 21-ամյա Գերման Թեջոյանը իր վարած ВАЗ 21124 մակնիշի 35 XV 241 համարանիշի ավտոմեքենայով վարորդը Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ նախկին պաշտպանության նախարարության շենքի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք ու բախվել ճանապարհի մեջտեղում տեղադրված արագաչափի երկաթե սյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը տեղում բուժօգնություն է ստացել օպերատիվորեն ժամանած բժիշկների կողմից, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։
Դեպքի վայրում հավաքվածներին վարորդը հայտնել է, որ վթարը տեղի չէր ունենա, եթե իր ավտոմեքենայի առջև հետիոտն չհայտնվեր ու նրանից փախցնելու պատճառով չի կարողացել կառավարել ավտոմեքենան և բախվել է արագաչափի երկաթե սյանը։
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Արարատ գյուղում խոզի գրիպից 3-ամյա աղջիկ է մահացել news.am
Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել, գրում է news.am-ը: «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից հայտնեց...
Կրակոց՝ Աբովյան քաղաքում. ոստիկանները փնտրում են հանցագործներին
Այսօր՝ ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աբովյանի պահպանության բաժնի ծառայ...