Ոչ սթափ վիճակում գտնվող BMW մակնիշի մեքենայի վարորդը վթարի պատճառ է դարձել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչ Ռուստամ Ավետիսյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժանմունք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված նյութերը նախապատրաստվել են դեկտեմբերի 17-ին, գիշերը ժամը 02։00-ի սահմաններում BMW մակնիշի 36 PՍ 274 համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում երթևեկությունը կարգավորող լուսակիրը, ցուցանակն ու գովազդային վահանակը տապալելու փաստով։
Դեպքի վայր ժամանած Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված BMW-ի վարորդի համար վթարային իրավիճակ է ստեղծել մեկ այլ՝ BMW մակնիշի ավտոմեքենա, որը ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերել են։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է, որ վթարային իրավիճակ ստեղծած վարորդը եղել է ոչ սթափ։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։