ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքում. մահացածը ոստիկանության նախկին աշխատակից է
Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում ВАЗ 21215 մակնիշի 35 MG 092 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ Դդմաշեն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, այնուհետև գլխիվայր շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Դդմաշեն գյուղի բնակիչ՝ 43-ամյա Արամ Քոչարյանը տեղում մահացել է, իսկ 1 հոգի՝ Դդմաշեն գյուղի բնակիչ՝ 43-ամյա Շավարշ Գրիգորյանը, տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը ոստիկանության նախկին աշխատակից է եղել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
Արարատ գյուղում խոզի գրիպից 3-ամյա աղջիկ է մահացել news.am
Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել, գրում է news.am-ը: «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից հայտնեց...
Կրակոց՝ Աբովյան քաղաքում. ոստիկանները փնտրում են հանցագործներին
Այսօր՝ ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աբովյանի պահպանության բաժնի ծառայ...