ԱՀԱԶԱՆԳ. Կորյուն-Աբովյան խաչմերուկում հատված բնական եղևնիներ են վաճառվում
Auroranews.am-ը ահազանգ է ստացել, որ այսօր առավոտյան Կորյուն-Աբովյան խաչմերուկում գետնանցումի մոտ վաճառում են հատված բնական եղևնիներ:
Տեղեկանալու համար արդյոք սա բնապհապանական խախտում չէ զանգահարեցինք Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին, որը մեզ հետ զրույցում ասաց, որ նման առևտուրը քաղաքի այդ հատվածում օրենքով արգելված է և քաղաքապետարանը այդ հարցով արդեն ահազանգել է քաղաքապետարանին առընթեր Առևտրի և սպասարկամ վարչություն:
Կարապետյանը նաև տեղեկացրեց, որ կան դեպքեր, երբ եղևնիների վաճառքը օրենքով թույլատրվում է, սակայն դա այն դեպքում, երբ եղևնիները հատված չեն Հայաստանում , այսինքն դրանք բերված են հարևան երկրներից:
«Այս հարցերի շուրջ Բնապահպանության տեսչական մարմինը մշտական վերահսկողություն է իրականացնում, այս հարցով նույնպես կզբաղվեն»- նշեց Կարապետյանը:
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Արարատ գյուղում խոզի գրիպից 3-ամյա աղջիկ է մահացել news.am
Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել, գրում է news.am-ը: «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից հայտնեց...
Կրակոց՝ Աբովյան քաղաքում. ոստիկանները փնտրում են հանցագործներին
Այսօր՝ ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աբովյանի պահպանության բաժնի ծառայ...