Դատարանը կալանավորել է 70 հազար դոլար և 3 հազար եվրո գողացած 58-ամյա տղամարդուն, իսկ նրա որդին ստորագրությամբ բաց է թողնվել
Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Ամբակունի Գրիգորյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Կարապետյանը միջնորդություն է ներկայացրել Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Արարատի մարզում առանձնապես խոշոր չափերի գողություն կատարած Նոր Խարբերդի բնակիչ՝ 58-ամյա Ռոբերտ Հարությունյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանի նախագահ Գրիգոր Հովհաննիսյանը դռնփակ դատական նիստն անցացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը, և Ռ. Հարությունյանը, ով կասկածվում է 70 հազար դոլար և 3 հազար եվրո գողանալու մեջ, կալանավորվեց։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված հարուցված քրեական գործի շրջանակում քննիչի որոշմամբ բնակության վայրից չհեռանալու ստորագրություն է վերցվել կալանավորվածի որդուց՝ 25-ամյա Նվեր Հարությունյանից, ում կողմից գնված ավտոմեքենայում Մասիսի ոստիկանները հայտնաբերել են նաև թմրամիջոց, ով խոստովանել է, որ այն պատկանում է իրեն։ Ռ. Հարությունյանը տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Արարատ գյուղում խոզի գրիպից 3-ամյա աղջիկ է մահացել news.am
Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել, գրում է news.am-ը: «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից հայտնեց...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...
Կրակոց՝ Աբովյան քաղաքում. ոստիկանները փնտրում են հանցագործներին
Այսօր՝ ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աբովյանի պահպանության բաժնի ծառայ...