Ամենամյա ներդրումային ֆորումի շնորհիվ կամրապնդվեն ՀՀ-ԱՄԷ առևտրատնտեսական հարաբերությունները
Դուբայում 2020 թվականի մարտին կայանալիք Ամենամյա ներդրումային ֆորումին ընդառաջ տեղի ունեցավ կոնֆերանս-քննարկում:
ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբին նշեց, որ Ամենամյա ներդրումային համաժողովի 10-րդ նստաշրջանը տեղի կունենա 2020 թվականի մարտի 24-26-ը՝ Դուբայ քաղաքում՝ ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Նորին Մեծություն շեյխ Մուհամմադ բն Ռաշիդ ալ Մաքթումի բարձր հովանու ներքո:
«Այս տարի համաժողովն անց է կացվելու «Ներդրումներ ապագայում. Համաշխարհային ներդրումային քաղաքականությունների հեռանկարները» խորագրի ներքո: Այն դառնալու է ներդրումների հրաշալի հարթակ՝ ներկայացնելով ներդրումային հնարավորություններն աշխարհի տարբեր զարգացող շուկաներում»,- ասաց դեսպանը:
Նա կարևորեց Հայաստանի և հայկական տարբեր ընկերությունների մասնակցությունն այդ կարևոր իրադարձությանը՝ ամրապնդելու երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները, ավելացնելու առևտրաշրջանառությունը և առաջ մղելու փոխադարձ ներդրումների անիվը:
Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանակ Ամենամյա ներդրումային ֆորումի տնօրեն Ուալիդ Ֆարղալը ներկայացրեց համաժողովի որոշ տվյալներ:
«Համաժողովին ելույթ է ունենալու մոտ 400 հոգի, այնտեղ քննարկվելու են երկրների միջև փոխանակման, ինչպես նաև բիզնես հնարավորությունները: Ամենամյա ներդրումային ֆորումը տարբեր երկրների կազմակերպությունների համար իրենց տեսլականը ներկայացնելու հարթակ է: Այստեղ իրենք կարող են ցույց տալ իրենց երկրներում իրականացվող հիմնական ծրագրերը և, թե ինչ ոլորտներով են իրենք հետաքրքրված»,- նշեց Ֆարղալը:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...
Դրանք բոլորը խաբեություն են. մի՛ գայթակղվեք. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, շատերն ստանում են...
Կեսգիշերին ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել Տավուշի մարզի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակե...