Ռևազյանը` քաղավիացիայի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին
Եթե քաղավիացիայում աշխատավարձերը շատ ցածր է եւ լավ մասնագետները գնում մասնավորում են աշխատում, շատ դժվար է հսկողությունն այն մակարդակով ապահովել:
Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը՝ անդրադառնալով նրան, որ Եվրահանձնաժողովը ավելի խիստ հսկողության տակ է վերցրել Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։
Նրա խոսքով, իրենք արդեն կոնկրետ քայլեր են սկսել ձեռնարկել, որ փոփոխություններ կատարվեն օրենսդրության մեջ, ինչը թույլ կտար բարձրացնել աշխատավարձերը: «Դա չի լինելու բյուջեի հաշվին, այլ մենք պետք է սկսենք գումարներ գանձել մեր ծառայությունների համար: Ամբողջ աշխարհում դա ընդունված տարբերակ է: Ես անձամբ այս մեկ տարում խոսել եմ ավելի քան 80 երկրների քաղավիացիայի ղեկավարների հետ, եւ բոլորն ասել են՝ դուք պետք է դառնաք ինքնաֆինանսավորվող կառույց, որը գանձում է գումարներ, օրինակ, ավիաընկերություն գրանցելուց: Հոլանդիայում եթե դու ուզում ես ավիաընկերություն գրանցես, վճարում ես 25 հազար եվրո, Հայաստանում դա անվճար է: Եթե դու օդաչու ես եւ ուզում ես քո լիցենզիան երկարաձգես, դա ՀՀ-ում անվճար է: Հենց մենք սկսենք գումարներ գանձել մեր ծառայությունների համար, մենք կունենանք այն ֆինանսները, որ կարողանանք կտրուկ բարձրացնել աշխատավարձերը եւ ներգրավել նոր մասնագետներ, վերապատրաստենք բոլորին»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...
Դրանք բոլորը խաբեություն են. մի՛ գայթակղվեք. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, շատերն ստանում են...
Կեսգիշերին ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել Տավուշի մարզի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակե...