«Էրեբունի» թանգարանի տարածքը կընդարձակվի. քաղաքապետարանը նոր պայմանագիր ունի
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կընդարձակվի նոր ժամանակակից մասնաշենքի կառուցման միջոցով: Ծրագրի իրականացման համար նվիրաբերություն կկատարի «Ջոն եւ Սոսի Բալյան հիմնադրամը»:
Երեւանի ավագանին հավանություն տվեց 2019 թվականի հոկտեմբերի 3-ին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի ու «Ջոն եւ Սոսի Բալյան հիմնադրամի» միջեւ կնքված համագործակցության պայմանագրին:
«Ջոն եւ Սոսի Բալյան հիմնադրամը» մտադիր է նվիրաբերություն կատարել ծրագրի իրականացման համար հետեւյալ պայմաններով. թանգարանի ծրագրի համար հատկացված գումարի չափը չպետք է գերազանցի 1 միլիոն 650 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Ընդ որում մոտ 1 միլիոն 300 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը կուղղվի շինարարությանը, իսկ 350 000 ԱՄՆ դոլարը՝ ծառայությունների կազմակերպմանն ու հագեցվածությանը (ճարտարապետական դիզայն, AR/VR ցուցասրահ, ծրագրի կառավարմում եւ այլ չնախատեսված ծախսեր):
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ընդարձակումը նոր ժամանակակից մասնաշենքի կառուցման միջոցով կկատարվի ոչ պակաս 3000 քմ մակերեսով հողամասի վրա:
Նպատակն է՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ընդարձակել նոր ժամանակակից մասնաշենքի կառուցման միջոցով: Հնարավորինս օգտագործելով գոյություն ունեցող ենթակառուցվածքը, կբարելավվի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից տպավորությունը, ստեղծելով ցուցահանդեսային տարածքներ, որոնք նորագույն տեխնոլոգիաներով եւ AR/VR կլինեն ընկալման հնարավորություններով հագեցված:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կհասնի +18, +20 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 13-...
Բաղանիսում հակառակորդը մոտ կես ժամ է անդադար կրակում է. միջպետական փակ ճանապարհը հաջողվել է բացել
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ ֊ադրբեջանական սահմանի Բաղանիս֊Ո...
Դրանք բոլորը խաբեություն են. մի՛ գայթակղվեք. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, շատերն ստանում են...
Կեսգիշերին ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել Տավուշի մարզի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակե...