Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Honda Fit-ն ու «Աթենք» ՍՊԸ-ին պատկանող Volkswagen-ը. կա վիրավոր
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 46.5 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ՝ 42-ամյա Անահիտ Փ-ի վարած Honda Fit մակնիշի 35 ՏM 579 համարանիշի և 49-ամյա Նորիկ Ս-ի վարած Volkswagen մակնիշի 940 AM 61 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Անահիտ Փ-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Volkswagen-ը հաշվառված է «Աթենք» ՍՊԸ-ի հաշվեկշռում, իսկ նրա վարորդ Նորիկ Ս-ն աշխատում է նշված ՍՊԸ-ում։
Նմանատիպ հոդվածներ
Արարատ գյուղում խոզի գրիպից 3-ամյա աղջիկ է մահացել news.am
Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա աղջիկ է մահացել, գրում է news.am-ը: «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնից հայտնեց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փլուզում Զինվորական կոմիսարիատի շենքում. կա 11 տուժած
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հ...
Կրակոց՝ Աբովյան քաղաքում. ոստիկանները փնտրում են հանցագործներին
Այսօր՝ ժամը 05։30-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աբովյանի պահպանության բաժնի ծառայ...
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում. տղամարդը սպանվել է հրազենից
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբ...