Խնդրել եմ չտրվել սադրանքների. պատգամավոր
Ալավերդու երկաթգիծը բաց է. ժողովրդի հետ պարզ, ազնիվ զրույց ունեցա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, որն այսօր հանդիպում է ունեցել Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հետ:
«Ալավերդու երկաթգիծը բաց է. ժողովրդի հետ պարզ, ազնիվ զրույց ունեցա։
Պղնձաձուլարանի աշխատակիցները 3 ամիս աշխատավարձ չեն ստացել։ Երկաթգիծն այսօր փակ էր։ Տեղեկացրի, որ հարցը կառավարության, ՊԵԿ նախագահի, ՏԿԵ փոխնախարարի, գործարար Նորիկ Պետրոսյանի և իմ ուշադրության կենտրոնում է, մանրամասն ներկայացրի արվող աշխատանքը։ Խնդրեցի տեղափոխվել ձուլարանի տարածք ու շարունակել զրույցն այնտեղ։
Այնուհետև խնդրել եմ չտրվել սադրանքների, քանի որ մեզ հասած տեղեկություններով՝ առանձին տարրեր փորձում են սոցիալական խնդիրն օգտագործել իրենց նենգ նպատակների համար։ Եվ խնդրի լուծման ուղղությամբ արվող այս լայնածավալ աշխատանքների համատեքստում ստրատեգիական կարևորության երկաթգիծը փակ պահելն ուղիղ հարված է կառավարությանը, մեր թիմին ու ինձ անձնապես։ Խնդրել եմ թույլ չտալ պատ շարել իմ ու իրենց միջև։ Վստահեցրել եմ՝ ինքս եմ ջարդելու այդ փորձերը։ Ժողովուրդը վստահեցրեց՝ սադրիչների ականջից թղթով բռնելու են ու ուղարկեն Թեղուտի պոչամբար։ Քաղաքապետին ու բոլոր ներկաներին ի գիտություն տեղեկացրել եմ, որ ժողովրդի հետ հանդիպելու համար ես միջնորդի կարիք չունեմ։
Այսպիսով, ավելի քան 93 մլն դրամ կա հիմնարկի հաշվին, որը նոր ղեկավարությունը (ղեկավարումը ստանձնել են մոտ 2 ամիս առաջ) պատրաստ է ամբողջությամբ փոխանցել աշխատակիցներին, և դա բավարար է 3 ամսվա աշխատավարձի պարտքն ամբողջությամբ մարելու համար։ Խնդիրը հիմնարկի սառեցված հաշիվներն ու դրանց վրա առկա կալանքներն են։
Հիմնարկի ղեկավար Կարեն Ղազարյանը հրապարակեց փաստաթղթեր՝ մերկացնելով, բացահայտելով նախկինում տեղի ունեցածը։ Ժողովուրդ ջան, մենք մի թիմ ենք, մենք ընտանիք ենք։ Կանենք հնարավորը, անգամ անհնարինը այս կարևոր խնդրի լուծման համար։
Շնորհակալ եմ։ Ինչպես ասացի հանդիպման վերջում, մեկ առ մեկ պինդ գրկում եմ բոլորիդ»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ...
Հատուկ ջոկատայինները խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ շինություններում․ ՀԺ
ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ այս պահին խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախ...
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...