«Տարոն–Ավիա»-ն՝ գործունեությունը դադարեցնելու որոշման մասին

«Տարոն–Ավիա» ՍՊԸ-ն որոշել է հանդես գալ գործունեությունը դադարեցնելու որոշման պատճառների վերաբերյալ որոշակի պարզաբանումներով և մեկնաբանություններով։ Այս մասին «Տարոն–Ավիա» ՍՊԸ ղեկավարությունը հայտարարություն է տարածել։

«Ներկայացնում ենք մի քանի կարևոր փաստեր, որոնք վերաբերվում են «Տարոն–Ավիա» ավիաընկերության գործունեությանը՝

«Տարոն–Ավիա» ՍՊԸ ավիաընկեությունը Հայաստանի ավիաշուկայում իր կանոնավոր օդային առևտրային հաղորդակցությունների մեկնարկը տվել է 2017 թվականի ապրիլի 25–ից (թռիչքներ իրականացնելով Գյումրու «Շիրակ» միջազգային օդանավակայանից դեպի ՌԴ մի քանի քաղաքներ, իսկ հետագայում նաև Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի ՌԴ մայրաքաղաք՝ ամենօրյա հաճախականությամբ) և դադարեցրեց չվերթները 2018 թվականի հունվարի 15–ից։

 

«Տարոն–Ավիա» ավիաընկերությունը սույն թվականի օգոստոսի 1-ին Եգիպտոսի Հուրգադա քաղաքից ՀՀ Կառավարության «հատուկ» պատվերով իրականացրել է «R&AR» տուրիստական ավիաընկերության չարաշահումների «զոհ» դարցած մեր հայրենակիցների տարհանումը։

«Տարոն–Ավիա» ավիաընկերությունը սույն թվականի մայիսի 1-ից իր «Boeing 737-500» օդանավով (գրանցումը՝ EK-73775) սկսել է Երեւանից թռիչքներ կատարել դեպի ռուսական Վորոնեժ եւ Միներալնիե Վոդի ուղղություւներով՝ «Armenia» ավիաընկերության փոխարեն:

Հայաստանի ավիացիայի պատմության մեջ «Տարոն–Ավիան» եղել է միակ ավիաընկերությունը, որը դուրս է եկել ավիաշուկայից առանց որևիցէ ֆինանսական պարտավորության՝ այսինքն առանց գեթ 1 ՀՀ դրամ պարտք ունենալու թե ՀՀ Պետական բյուջեի, թե որևիցե իրավաբանական ու ֆիզիկական անձանց նկատմամբ։

2019 թ. ընթացքում «Տարոն–Ավիա» ավիաընկերությունը EASA-ին (Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալություն) Հայտ էր ներկայացրել TCO (Third Country Operators) հավաստագիր ստանալու նպատակով, որը իրավունք է ընձեռնում երրորդ երկրների ավիաընկերություններին մուտք գործել ԵՄ օդային տարածք։ Հայտին կից ներկայացվել են ավիաընկերության գործունեությանը վերաբերվող մի շարք փաստաթղթեր, որոնց մեջ մարդկային գործոնի (Ավիաընկերությունում նշված գործընթացը համակարգող համապատասխան աշխատակցի թույլատրված շատ կոպիտ սխալի) արդյունքում EASA հանձնաժողովի ուսումնասիրությանն են ներկայացվել թռիչքների անվտանգությունը ոչ ճիշտ բնութագրող փաստաթղթեր։

Այդ նպատակով այս տարվա հուլիսին ստուգումներ է իրականացրել հայկական ավիաընկերությունում, որի ընթացքում արձանագրվել են հենց այդ մարդկային գործոնի հետևանքով ի հայտ եկած «թերությունները»։ Այդուհանդերձ EASA-ի կողմից «Տարոն–Ավիա» ՍՊԸ ավիաընկերությանը տրվել էր 6 ամսյա ժամկետ' հայտնաբերված «թերությունները» վերացնելու համար: Այսինքն ավիաընկերությունը պետք է հանձնաժողովի քննարկմանը ներկայացներ իրականում գոյություն չունեցող «խախտումների» պատճառների, դրանց վերացմանն ուղղված և հետագայում նմանատիպ սխալների կանխարգելման քայլերի վերաբերյալ։ Սակայն մենք, անհանգստանալով և մտավախություն ունենալով, որ այդուհանդերձ կարող ենք հայտնվել ԵՄ այսպես կոչված «սև ցուցակում», որը կարող է լուրջ «հարված» հասցնել Հայաստանի Հանրապետության պետականության, Հայաստանի քաղաքացիական ավիացիայի միջազգային հեղինակության վրա։ Այդ իսկ պատճառով մենք ՀՀ ՔԱ Կոմիտեի ղեկավարության հետ համատեղ քննարկման և բանակցությունների արդյունքում կայացրեցինք մեր համար չափազանց դժվարին (հաշվի առնելով այդքան տարիների անթերի գործունեությունը), բայց մեր համոզմամբ «միակ» ճիշտ տարբերակը՝ դադարեցնել «Տարոն–Ավիա» ավիաընկերության հետագա գործունեությունը։

Սույն թվականի դեկտեմբերի 9-ին Եվրահանձնաժողովը թարմացրել է իր «սեւ ցուցակը» (EU Air Safety List), որը ներառում է այն երկրներն ու կոնկրետ ավիաընկերությունները, որոնց օդանավերը կա՛մ իրավունք չունեն մուտք գործել ԵՄ օդային տարածք, կա՛մ դրանց հանդեպ գործում են որոշակի սահմանափակումներ:

 

Ներկա պահին 115 ավիաընկերության արգելված է մուտք գործել Եվրամիության տարածք: Այդ ավիաընկերությունների ցանկում բացակայում է «Տարոն–Ավիա» ՍՊԸ ավիաընկերությունը:

Դրանցից 109-ը 15 երկրի ներկայացուցիչներ են, այսինքն՝ ավիացիոն անվտանգության եվրոպական չափանիշներին չհամապատասխանելու պատճառով այս երկրներն ու դրանցում գրանցված ավիափոխադրողները հայտնվել են «սեւ ցուցակում»: Այդ երկրների ցանկում բացակայում է «Հայաստանի Հանրապետությունը»:

Եվ վերջում ուզում ենք հավել էլ, որ «Տարոն–Ավիա» ՍՊԸ ավիաընկերությունը միշտ էլ տվել է առաջնահերթություն և շատ բարձր է գնահատել թռիչքների անվտանգությունը և իր ողջ գործունեության ընթացքում միշտ ղեկավարվել է այն բարձր մակարդակի վրա պահելու սկզբունքով։ Մեր կողմից շահագործվող օդանավերը միշտ եղել են տեխնիկապես սարքին (ժամանակին անցեն կացվել բոլոր անհրաժեշտ տեխնիկական սպասարկման աշխատանքները), թռիչքների համար պիտանի վիճակում, որի ամենամեծ վկայությունն է նաև այն, որ «Տարոն–Ավիա» ավիաընկերության քաղաքացիական օդանավեր շահագործելու ընթացքում չի գրանցվել և ոչ մի ավիացիոն պատահար և լուրջ միջադեպ (Aviation accidents and incidents)»,-նշված է հաղորդագրության մեջ։

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեի ֆեյսբուքյան էջում տեղադրվեց հետևյալ հաղորդագրությունը․ «Քաղաքացիական ավիացիայի կոմիտե / Civil Aviation Committee՝

«Տեղեկացնում ենք ձեզ, որ Տարոն-Ավիա ՍՊԸ-ում անցկացրած տեսչական ստուգումների և արձանագրված թերությունների արդյունքում ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը կասեցվել է և տրվել է 6 ամսյա ժամկետ' թերությունները վերացնելու համար: Սակայն ընկերության կողմից կայացվել է որոշում' գործունեությունը դադարեցնելու մասին:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Տարոն-Ավիա ՍՊԸ-ի թիվ 049 օդանավ շահագործողի վկայականի գործողությունը դադարեցվել է»։

Քաղաքականություն