Ինչու պետությունը նախընտրեց նոր վարկային պարտավորություններ․ «Հայաստանի Հանրապետություն»
«Երեկ խորհրդարանը վավերացրեց Ասիական զարգացման բանկից, Վերականգնման վարկերի բանկից եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկից 131․5 մլն եվրո գումարի չափով վարկ վերցնելու համաձայնագրերը: Նախագծերին կողմ քվեարկեցին միայն «Իմ քայլը» խմբակցության անդամները։ Ինչու է մեր երկրին տրամադրվել ցածր տոկոսադրույքով վարկեր, ինչու պետությունը նախընտրեց նոր վարկային պարտավորություններ վերցնել, եթե ԿԲ-ում ունի ավանդներ, ինչու վարկերը բյուջետային աջակցության համար են, այլ ոչ թե նպատակային։ Այս հարցերի պարզաբանումը «ՀՀ»-ն ստացել է ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Պապոյանից։ Տնտեսական նպատակահարմարության մասին խոսելով, նա նշեց, որ պետության կողմից նախկինում վերցրած վարկերի միջին տոկոսը 2.5 է, իսկ այս համաձայնագրերով միջինն ընդամենը 1.6 տոկոս։ «Եթե անգամ ծախսելու որեւէ այլ տեղ չունենայինք էլ, կարելի էր այդ գումարով փակել 2.5 տոկոսանոց որեւէ վարկ»։
Եթե 7-8 տարի առաջ մեր պետության կողմից թողարկված եվրոբոնդերի տոկոսադրույքը 5-7 տոկոս էր, ապա պատճառներից էլ այն, որ օրինակ «Մուդիս», «Ֆիթչ» վարկանիշային կազմակերպությունում Հայաստանն ուներ վատ վարկանիշ, կար կոռուպցիա, ՀՆԱ-ն եւ աշխատավարձերը չէին աճում։ «Այսօր մեր երկրում տնտեսական վիճակը բավականին լավ է, նախ՝ բավականին բարձր տնտեսական աճ ունենք, որը հասնում է 7.2 տոկոսի։ Այն ամենաբարձրն է եվրոպական տարածաշրջանում, ԵԱՏՄ-ում, նաեւ մեր տարածաշրջանում, համակարգային կոռուպցիան հաղթահարված է, իսկ միջազգային վարկանիշային կազմակերպությունները բարձրացրել են մեր պետության վարկանիշը։ Երբ բարձրանում է երկրի վարկանիշը, բնականաբար, բարձրանում է մեր հանդեպ վստահությունը եւ դառնում ես ավելի վստահելի գործընկեր։ Դրա շնորհիվ իջնում են նաեւ տոկոսադրույքները, մեծանում են տրամադրվող վարկերի ծավալները»,- ասում է պատգամավորը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ...
Հատուկ ջոկատայինները խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ շինություններում․ ՀԺ
ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ այս պահին խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախ...
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...