Արցախի անվտանգությունը ենթակա չէ զիջման. Աննա Նաղդալյան
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Արցախյան հակամարտության առումով ՀՀ դիրքորոշումը հստակ ներկայացված է, և նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ մեր նպատակը Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրականացումն է: Այն բոլոր առաջարկները, որոնք չեն ապահովում Արցախի ժողովրդի ինքնորոշման անվտանգությունը, չեն կարող ընդունելի լինել ՀՀ-ի համար:
«Արցախի անվտանգությունը ենթակա չէ զիջման»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:
«Արցախյան հակամարտության բանակցային գործընթացում հայկական կողմի համար վստահության ամրապնդման և ռիսկերի նվազեցման քայլերը առաջնային են: Դեկտեմբերի սկզբին Բրատիսլավայում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը այդ առումով կարևոր քայլ էր, և ունենք ռիսկերի ավելի նվազ մակարդակ»,- նշել է Նաղդալյանը:
Ասուլիսի ժամանակ Աննա Նաղդալյանը անդրադարձավ նաև ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ճանաչման էական նշանակությանը, ասելով, որ Սենատի կողմից Հայոց ցողասպանության բանաձևի ընդունումը մեծ նշանակություն ունի ցեղասպանությունների կանխարգելման առումով, և այդ որոշումը ոչ միայն ոգևորող է, այլև արդիական:
Աննա Նաղդալյանը ԱԳՆ-ի անունից շնորհակալություն է հայտնել Սենատի անդամներին և ամերիկահայ համայնքի ակտիվ անդամներին:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ...
Հատուկ ջոկատայինները խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ շինություններում․ ՀԺ
ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ այս պահին խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախ...
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...