Վազգեն Մանուկյանը սրտի վիրահատության է ենթարկվել Ֆրանսիայում
Hraparak.am-ի տեղեկություններով՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ, վերջերս բացված «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հիմնադիր Վազգեն Մանուկյանը մոտ մեկ շաբաթ առաջ սրտի վիրահատություն է տարել Ֆրանսիայում։ Ավելի ստույգ՝ բժիշկները կատարել են սրտի շունտավորում։
Մանուկյանը վաղուց ուներ սրտի հետ կապված խնդիրներ, 90-ականներից սկսած՝ պարբերաբար բուժում էր անցնում Ֆրանսիայում։ Ըստ ամենայնի՝ վերջին իրադարձությունները, մասնավորապես՝ «Վերնատան» շուրջ բարձրացած աղմուկն է արագացրել նրա մոտ սրտի շունտավորման անհրաժեշտությունը։ Մենք տեղեկացանք, որ վիրահատությունն անցել է հաջող, և նա այս գիշեր արդեն վերադարձել է Հայաստան։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ...
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...
Հատուկ ջոկատայինները խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ շինություններում․ ՀԺ
ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ այս պահին խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...