Վահագն Հարությունյանին կալանավորելու երրորդ միջնորդությունն է ներկայացրել դատարան
Հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի մեղադրանքը լրացրել է նոր դրվագներով և նրան կալանավորելու երրորդ միջնորդությունը ներկայացրել դատարան: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում գործով երկու դատական նիստ է նշանակվել՝ հոկտեմբերի 10-ին և 11-ին, որոնք հետաձգվել են: Այս մասին տեղեկացնում է «Հետք»-ը:
Չնայած մեղադրանքը լրացվել է նոր դրվագներով՝ Հարությունյանին վերագրվող հոդվածների փոփոխություն չի եղել, նա շարունակում է մեղադրվել Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ:
Հարությունյանը մեկ տարուց ավելի է՝ գտնվում է հետախուզման մեջ: Օրեր առաջ նրա պաշտպան Միհրան Պողոսյանը դիմել էր Գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին՝ հայտնելով, որ նա ցանկանում է վերադառնալ Հայաստան, և խնդրելով վերացնել դրա հետ կապված տեխնիկական խնդիրները: Դիմումն, ըստ էության, Հարությունյանի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու մասին էր, սակայն ՀՔԾ-ն մերժել է վերացնել այն:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ...
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...
Հատուկ ջոկատայինները խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ շինություններում․ ՀԺ
ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ այս պահին խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...