Ոստիկանությանը գաղտնալսման իրավունք չեն տալիս․ փաստաբանը՝ նոր օրինագծի մասին
Փաստաբան Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Համացանցում ակտիվորեն քննարկվում է ոստիկանությանը գաղտնալսման իրավունք տալու հարցը, այսինքն պատգամավորական նախաձեռնության կարգով Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծը: Դատելով առանձին հուզառատ գրառումների բովանդակությունից ՝ մեր քաղաքացիներին խնդրի էությունը լրատվամիջոցներով ճիշտ չի պարզաբանվում:
Օրինագիծը ոստիկանությանը գաղտնալման իրավունք չի վերապահում, այլ՝ գաղտնալսումների իրականացումը հնարավոր է դարձնում ոչ թե Ազգային անվտանգության ծառայության կապուղիներով, այլ հենց՝ ոստիկանության: Ոստիկանությունը գաղտնալսումներ իրականացրել և իրականացնում է, սակայն ներկայումս այս միջոցառումն ապահովում է ազգային անվտանգության ծառայությունը, այսինքն՝ կատարվում է միջնորդավորված կարգով: Օրինագծի ընդունման դեպքում կրճատվելու է բյուրոկրատիան, հետևաբար այն դրական ազդեցություն է թողնելու ոստիկանության կողմից հանցագործությունների բացահայտման աշխատանքների վրա, հատկապես բնակարանային գողությունների, բռնի , քողարկված, այդ թվում կազմակերպված հանցագործոթյունների բացահայտման ու կանխարգելման: Ժամանակակից որևէ պետությունում օպերատիվ ծառայությունները միմյանց գաղտնի աշխատանքների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավունք չունեն, այն հետախուզական գործունեության կոնսպիրատիվության սկզբունքի կոպիտ խախտում է: Վերահսկողություն պետք է իրականացնեն դատախազությունը, դատարանները և քաղաքական իշխանության մարմինները: Ընդունված օրինագիծը հենց այս տրամաբանությունն է զարգացնում:
Այլ խնդիր է, որ պետք է բացառել կամայական գաղտնալսումների հնարավորությունը , բայց սա արդեն ոչ թե առանձին պատգամավորների, այլ կառավարության և պառլամենտի տնօրինման հարցն է: Գործող օրենսդրությամբ գաղտնալսումների օրինականության երաշխավորման մեխանիզմները, մեղմ ասած, անկատար են: «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին»օրենքն այլևս «արխայիկ» իրավական ակտ է, չի արտացոլում հատուկ օպերացինաերի վերաբերյալ միջազգային ստանդարտներն ու միջազգային լավագույն փորձը: Արդյունքում ՝ մեզնից շատերն,առանց հիմնավոր պատճառների, իրենց ընտանիքի անդամների հետ խոսում են whatsapp, viber և այլ ինտերնետային հավելվածներով: Սա անընդունելի իրողություն է. բարոյահոգեբանական և իրավական երանգներին չեմ անդրադառնում:
Օրինագիծը մերժելով՝ այս կարևոր խնդիրը լուծում չի ստանալու, իսկ օպերատիվ աշխատանքները հնաչավոր չէ դադարեցնել: Նույնիսկ միայն մեկ իրավապահ մարմնի վերահսկողության ներքո գաղտնալսման պրակտիկայի շարունակությունը, այսինքն իրավիճակն անփոփող թողնելը, չի լուծելու կամայական լսումների բացառման հարցը, քանի որ այդ մեկ մարմիննել է գործում առկա անկատար իրավակարգավորումների տիրույթում: Հետևաբար, առաջարկում եմ դադարեցնել օրինագծի ընդունման դեմ նկատվող քարոզչությունը, քանի որ այն շեղում է հանրության ուշադրությունը գլխավոր հիմնահարցից և գործի դնել ժողովրդավարական բոլոր մեխանիզմները կամայական գաղտնալսումների բացառումը երաշխավորող նոր և որակյալ օրենսդրական ակտեր արագ ընդունելու ուղղությամբ»:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ...
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...
Հատուկ ջոկատայինները խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ շինություններում․ ՀԺ
ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ այս պահին խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...