Օգտվեք վստահելի տաքսի ծառայություններից. «Զվարթնոց»-ն արձագանքել է ահազանգին
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն արձագանքել է համացանցում լայն արձագանք ստացած տեղեկությանը, որ օդանավակայանից հյուրանոց տեղափոխելու համար տաքսու վարորդն ուղևորից պահանջել է 34 000 դրամ: Օդանավակայանը պահանջում է բացահայտել կեղծարարությամբ զբաղվողներին, նշում՝ իրենք աշխատում են կոնկրետ տաքսի ծառայության հետ, որի գնացուցակն օդանավակայանում փակցված է: Լուսանկարում երևացող կտրոնն, ըստ հաղորդագրության, կեղծ է և չի պատկանում օդանավակայանի հետ համագործակցող տաքսի ծառայությանը:
««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը մշտապես բարձրաձայնել է օդանավակայանում առկա նման խնդրի մասին և դիմել պատկան մարմիններին` խնդրով զբաղվելու և կեղծարարությամբ զբաղվողներին բացահայտելու համար:
Հարգելի՛ ուղևորներ, Ձեզ ևս հորդորում ենք օգտվել միայն վստահելի տաքսի ծառայություններից՝ նման խնդիրներից խուսափելու համար»,- «Զվարթնոց»-ը դիմում է ուղևորներին:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ...
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...
Հատուկ ջոկատայինները խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ շինություններում․ ՀԺ
ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ այս պահին խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...