Կարեն Կարապետյանը Ռուսաստանում պաշտոն է ստացել
ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ներառվել է ՌԴ կառավարությանը կից փորձագիտական խորհրդի նախագահության կազմի մեջ: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կարգադրությամբ՝ այսօր հաստատվել է փորձագիտական խորհրդի նախագահական կազմը. վերջինիս համակարգողն է դարձել ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը:
«Վոլոշինից բացի, խորհրդում ներառվել են ՌԴ կառավարության երեք նախկին ղեկավարներ Վիկտոր Զուբկովը, Սերգեյ Ստեպաշինը և Միխայիլ Ֆրադկովը, նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Կարգադրության մեջ վերջինս նշվում է իբրև «Գազպրոմբանկ»-ի կառավարման խորհրդի նախագահի խորհրդական, նա նաև ընդգրկված է «Զարուբեժնեֆտ»-ի տնօրենների խորհրդի կազմում»,- հայտնում է կայքը:
Ընդհանուր առմամբ, փորձագիտական խորհրդի նախագահության կազմում 15 հոգի է: Նախագահությունը որոշում է խորհրդի գործունեության ուղղությունները և ձևավորում նրա դիրքորոշումը կառավարության լիազորություններին վերաբերող ռազմավարական կարևոր հարցերում:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ...
Հատուկ ջոկատայինները խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ շինություններում․ ՀԺ
ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ այս պահին խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախ...
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...