Կառավարությունը նախատեսում է 152 միլիոն դոլարի վարկ վերցնել
Մինչև տարեվերջ կառավարությունը նախատեսում է 152 միլիոն դոլարի վարկ վերցնել՝ բյուջեով նախատեսված ծախսերն իրականացնելու համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնել է ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը։
Ազգային ժողովի վավերացմանը ներկայացված համաձայնագրերով նախատեսվում է վարկերը վերցնել եվրոյով, քանի որ, ըստ փոխնախարարի, եվրոյով վարկերը ավելի լավ պայմաններով ենմ առաջարկվել։ Իսկ 4 համաձայնագրերից Հայաստանը ստանալու է հետևյալ վարկերը․
- 45,8 մլն եվրո – Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ,
- 9,1 մլն եվրո – Ասիական զարգացման բանկ,
- 40 մլն եվրո – Վերականգնման վարկերի բանկ (KfW),
- 36,5 մլն եվրո – Ասիական զարգացման բանկ։
Համաձայնագրերը կնքվել են նոյեմբեր ամսվա ընթացքում և մինչև հիմա անցնում էին Հայաստանի ներքին ընթացակարգերը՝ վավերացվելու համար։ Ֆինանսների նախարարի տեղակալը Ազգային ժողովում հայտարարեց, որ այդ գումարները անհրաժեշտ են 2019 թվականի համար նախատեսված ծրագրերի իրականացումն ավարտելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ...
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...
Հատուկ ջոկատայինները խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ շինություններում․ ՀԺ
ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ այս պահին խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...