«Հրապարակ». «Իմ քայլ»-ից ովքեր չեն մասնակցել ՍԴ դատավորների մասին օրենքի քվերակությանը
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքը երեկ ամբողջությամբ ընդունվեց։ Չնայած այն իշխանության համար կյանքի-մահվան հարց էր, սակայն նախագիծը ստացավ 82 կողմ ձայն, որից մեկը անկախ հռչակված Արման Բաբաջանյանն էր։ «Իմ քայլի» 88 հոգանոց ֆրակցիայից 7-ը չմասնակցեց քվեարկությանը, ոչ էլ, ինչպես Գեւորգ Պետրոսյանը բնորոշեց, «կտակ» էին թողել գործուղումների մեկնելուց առաջ (նամակ, թե ինչպես են քվեարկում), ինչն «Իմ քայլ»-ում բուռն քննարկումների առիթ է դարձել։
Բացականերն էին Մարիա Կարապետյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Արտակ Մանուկյանը, պետաիրավականի անդամ Արուսյակ Ջուլհակյանը, Մխիթար Հայրապետյանը, Կարեն Սարուխանյանը, Արեն Մկրտչյանը։ Իսկ առաջին ընթերցմանը Թագուհի Թովմասյանն էր գրանցվել, բայց չէր քվեարկել։ Նա ասաց․ «Կառավարման ակադեմիայում այդ ժամին դասի էի, որից չէի կարող բացակայել»: Ի դեպ, վերջերս Նիկոլ Փաշինյանը խմբակցության նիստի ժամանակ դժգոհել էր ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի պահվածքից, թե իր համար հասկանալի չէ՝ ինչ է ուզում նա, եւ իմքայլականներն անորոշության մեջ չէին կողմնորոշվում՝ ինչպես քվեարկել։ Երկրորդ բացատրությունն էլ այն է, որ «Իմ քայլ»-ում, հակառակ հերքումներին, խմբային տարանջատումները գնալով խորանում են։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ...
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...
Հատուկ ջոկատայինները խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ շինություններում․ ՀԺ
ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ այս պահին խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախ...