Հեռախոսազրույցների գաղտնալսման հնարավորությունը դատարանի որոշմամբ ոստիկանությունն օրենքով արդեն 12 տարի է ունի. Փաշինյան
Օրինագծի ընդունումը չի նշանակում, թե ում երբ ասես կարող են գաղտնալսել։
Այս մասին Հայաստանի ոստիկանությանը քաղաքացիների հեռախոսազրույցների գաղտնալսումների հնարավորություն տրամադրելու մասին օրինագծի քննարկման ժամանակ դեկտեմբերի 12-ին ասաց կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սիփան Փաշինյանը։
Նրա խոսքով՝ քաղաքացիների հեռախոսազրույցների գաղտնալսման հնարավորությունը դատարանի որոշմամբ Ոստիկանությունն օրենքով արդեն 12 տարի է՝ ունի։
«Այսօր խոսքը միայն այն մասին է, որպեսզի ոստիկանությանը թույլ տրվի ունենալ սեփական տեխնիկական միջոցներ, ինչը թույլ կտա ավելի օպերատիվ գործել եւ բարձրացնել նրա աշխատանքի արդյունավետությունը»,- ավելացրել է նա։
Նշենք, որ օրինագծով առաջարկվում է Հայաստանի ոստիկանությանը հնարավորություն տալ ինքնուրույն գաղտնալսել քաղաքացիների հեռախոսազրույցները, որոնք որպես կասկածյալ անցնում են այս կամ այն գործով։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ...
Հատուկ ջոկատայինները խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ շինություններում․ ՀԺ
ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ այս պահին խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախ...
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...