Ես չգիտեմ՝ deep state ինչ է նշանակում. Աղաջանյան
Ես չգիտեմ՝ deep state ինչ է նշանակում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
Հարցին՝ ի՞նչ նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ ասում էր պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, Աղաջանյանն ասաց․ «Երևի իրեն պետք է հարցնեք»։
Պարզաբանմանը, որ խոսքը ստվերային պայմանավորվածությունների մասին է, նա ասաց․ «Ստվերային պայմանավորվածությունների մասին խոսք գնալ չի կարող, ես, կարծում եմ, ընդհանրապես վարչապետը նկատի ուներ համակարգի այն ձևը, որ նախկինում գոյություն է ունեցել, որոշակի տրամաբանությամբ գործելը, այդ տրամաբանությունից հեշտ չէ նոր տրամաբանության մեջ դնել և գործարկել»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ հայտարարությունն արդյոք նշանակում է, որ համակարգում ռադիկալ փոփոխություններ են լինելու, Աղաջանյանն կարծիք հայտնեց, որ համակարգում պարբերաբար հնչեղ փոփոխություններ են տեղի ունենում․ «Որևէ բան չի բացառվում,բայց որևէ արտառաոց բան պետք չէ փնտրել վարչապետի հայտարարությունում»։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ...
Հատուկ ջոկատայինները խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ շինություններում․ ՀԺ
ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ այս պահին խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախ...
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...