ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիրելի՛ ԲՀԿ, մանիպուլյացիա մի՛ արեք, մեզնից որևէ մեկը ՍԴ անդամներին այրելու կոչ չի արել
Այսօր Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման մասին օրենքի նախագծի քննարկման վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը դիմելով « Բարգավաճ Հայաստան Կուսակցությանը» հորդորեց չենթարկել մանիպուլյացիաների:
«Սիրելի', ԲՀԿ խմբակցություն, խնդրում ենք մանիպուլյացիաների մի' ենթարկեք, երբեք ոչ-ոք այս ամբիոնից կամ որևէ տեղից կոչ չի արել ՍԴ անդամներին այրելու, գնդակահարելու երևույթներ: Մենք երևէ չենք նշել, որ այս նախագծով գնում ենք ճգնաժամի լուծման: Մենք ասում ենք, որ ճգնաժամի լուծման համար անհրաժեշտ է ձեռնարկել քայլեր և այս քայլը կարող է հանդիսանալ դրանցից մեկը: Այս նախագծով մենք առաջարկում ենք խորքային բարեփոխումներ իրականացնել համերաշխության մթնոլորտում»,- նշեց Մակունցը:
Շարունակելով իր միտքը՝ Մակունցն ընդգծեց, որ փոխարենը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից լսում են ցանկացած փոփոխության գնալու մերժում, հրաժարում, թույլ չտալու մոտեցումներ:
Մանրամասները ` 24News.am-ի տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ վարչապետը Սպիտակ քաղաքում է. ավերիչ երկրաշարժից 31 տարի անց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ քաղաքում է՝ հարգանքի տուրք մատուցելու 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին: ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նայում եմ լուրերը՝ կովը թրիքի մեջ կորած ա, ի՞նչ տարբերություն՝ գոմը խելացի ա, թե ոչ. վարչապետ
Փորձը ցույց է տալիս, որ երբ մի որոշում է կայացվում, որն ակնհայտորեն Հայաստանի բովանդակային վարկանիշը բարձրացմանն է ուղղվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքապետի պահվածքը ամոթալի էր, վիրավորական. Աբու Դաբիի թագաժառանգի ներկայացուցիչները ուշագրավ մանրամասներ են հայտնում
Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող Աբու Դաբիի թ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարգանքով եմ վերաբերվում շեյխերին, նրանց մորքուրի զավակներին․ ԱԺ-ում թեժ է
Ծառուկյան-Մարության հեռակա բանավեճը այսօր հասավ Ազգային ժողով։ «Խնդրում եմ լուրջ ուշադրություն դարձնել քաղաքապետի կազմակ...