Նաիրա Զոհրաբյանը քննարկել է ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ ուղղված բողոքները
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ քննարկվել են ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ ուղղված բողոքները: Այս մասին հայտնում է հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
«Եվրոպական դատարանի համար Թալիշում Խալափյանների ընտանիքի անմարդկային խոշտանգումը բավարար հիմք չէ՞
Փաստորեն, Հայաստանի դատակական եռաստիճան համակարգի կայացրած խայտառակ վճիռների պատճառով Հայաստանը պետական բյուջեից մինչ օրս վճարել է 3 միլիոն դոլարից ավելի գումար, որոնց զգալի մասը Հյուսիսային պողոտայի խուլիգան ավանտյուրայի պատճառով, երբ մարդկանց դուրս շպրտեցին իրենց տներից ու գրոշների փոխհատուցում տվեցին: Մենք քննարկելու ենք օրենսդրորեն այս խնդիրը կարգավորելու հարցը, որպեսզի տարբեր հանցագործ պաշտոնյաների անօրինականությունների պատճառով չվճարի պետությունը` հարկատուների հաշվին:
Բնականաբար, քննարկեցինք նաև ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական հրոսակների կողմից հայ զինվորների և խախաղ բնակչության խոշտանգումների հարցը, որոնցից մի քանիսը այս պահին Եվրոպական դատարանի քննության տիրույթում են:
Մի բան, սակայն, հասկանալի չէ, թե էդ ո՞ր չափորոշիչներով է Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանը Թալիշում, Խալափյանների ընտանիքի անմարդկային խոշտանգումը, ծեր մարդկանց անարգումը, համարել ոչ բավարար ապացույց` ազերի ահաբեկիչների դեմ վարույթ սկսելու համար: Սրանք հարցեր են, ինչպես նաև Գուրգեն Մարգարյանին կացնահարած անասուն Սաֆարովի հարցը, որի վերաբերյալ առաջիկայում կլինի ՄԻԵԴ-ի որոշումը, որ ամեն օր ու ժամ պիտի լինեն մեր աշխատանքային օրակարգում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ...
Հատուկ ջոկատայինները խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ շինություններում․ ՀԺ
ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ այս պահին խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախ...