Հույս ունեմ, որ ոչ մի դատավոր մեկնած ձեռքը չի սեղմի և վնաս պատճառի որևէ քաղաքացու․ Սիմոնյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի գնահատմամբ՝ Սահմանադրական դատարանի նախագահի դերն անհարկի չափազանցվել է, և Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ օրենքի նախագիծը, որը բերվել է միայն Հրայր Թովմասյանի հարցը լուծելու համար, տրամաբանական կապ չունի այն նպատակի հետ, որն իր առջև դրել է իշխանությունը։
«Սահմանադրական դատարանը կոլեգիալ մարմին է։ ՍԴ-ի նախագահ Հրայր Թովմասյանը մեկ ձայն ունեցող դատավոր է և նա իրավունք չունի իր կամքը պարտադրել ՍԴ մյուս դատավորներին և ես վստահ եմ, որ մյուս դատավորները որևէ կերպ իրենց կաշկանդված չեն զգում Հրայր Թովմասյանի կամքով։ Եթե խնդիրը մեկ դատավորի կամքի հարցի լուծումն է, ապա եկեք հասկանանք, թե որքանով է կարևոր այսքան ժամանակը տրամադրել այդ մարդուն»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշեց նա։
Ըստ Տարոն Սիմոնյանի՝ եթե իշխանությունը ցանկանում է դատական համակարգում բարեփոխումներ անել, ապա միայն այս հարցի լուծմամբ դատական համակարգը ավելի արդյունավետ չի կարող աշխատել։
«Եթե գումար ունենք, որը կարող ենք օգտագործել այդ համակարգը բարեփոխելու և զարգացնելու համար, ապա մեր իսկ առաջարկությունը բազմիցս հնչեցվել է, որ դատավորների քանակը պետք է ավելանա, բայց բազմիցս մերժվել է այն հիմնավորմամբ, որ բյուջեում գումար չկա դատավորների քանակը ավելացնելու համար, և սպասում ենք, որ ինչ-որ տեղից բարեգործները փող պետք է տան, որ դատավորները ավելանան։ Մինչդեռ մեր ունեցած գումարը մենք անխնա բաժանում ենք, ինչ է թե մեկ դատավոր գնա թոշակի»,- ընդգծեց Տարոն Սիմոնյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը չի կիսում այն կարծիքը, թե իշխանությունը ձեռք է մեկնում ՍԴ դատավորներին պատվով հեռանալու համար։ Տարոն Սիմոնյանը նշեց, եթե ձեռք են մեկնում, ապա թող իրենց հաշվին մեկնեն, և ոչ թե հարկատուների հաշվին։
«Բարոյական առումով այստեղ խնդիր տեսնում եմ, որովհետև դատավորները բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող անձինք են։ Երբ որ նրանց նման առաջարկություն է արվում, ըստ էության՝ դատավորները վաճառում են իրենց մասնագիտական բարոյականությունը փողի դիմաց։ Սա իմ կարծիքով խնդրահարույց է, և ես հույս ունեմ, որ ոչ մի դատավոր մեկնած ձեռքը չի սեղմի և վնաս պատճառի ՀՀ որևէ քաղաքացու»,- հավելեց նա:
Նմանատիպ հոդվածներ
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ...
Հատուկ ջոկատայինները խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ շինություններում․ ՀԺ
ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ այս պահին խուզարկություն են իրականացնում ՀՖՖ նախ...