Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դպրոցներն այդ վիճակում են, որովհետև Դուք այստեղ նստած ՀՀԿ-ի հետ կնոպկա եք սեղմել. Սիմոնյանը՝ Զոհրաբյանին

Ազգային ժողովում քննարկվում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին հարցը: Նախագծով առաջարկվում է, որ ՍԴ դատավորները մինչև թոշակի տարիքի հասնելը կարող են…

Ազգային ժողովում քննարկվում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին հարցը: Նախագծով առաջարկվում է, որ ՍԴ դատավորները մինչև թոշակի տարիքի հասնելը կարող են ստանալ կենսաթոշակ՝ հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկված աշխատավարձի և այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով:

«Այո՛, դպրոցներն այդ վիճակում են, տիկին Զոհրաբյան: Իսկ ինչի՞ են էդ վիճակում: Արդեն 30 տարվա անկախություն ունենք, բա ինչի՞ են էդ վիճակում: Էն պատճառով, որ նաև դուք այստեղ նստած հանրապետականի հետ կնոպկա եք սեղմել: Մենք դպրոցները կվերանորոգենք, ինչպես վերանորոգեցինք ճանապարհները, ինչպես սպասարկման առումով բանակի հարցն ենք լուծում: Որևիցե մեկը թող դրա մեջ չանհանգստանա: Էսօր մենք ունենք խնդիր ու էդ խնդրի մասին խոսում են բոլորը: Ու ես անկեղծ ասած զարմանում եմ, որ պարոն Գորգիսյանն ասում է՝ կողծ օրակարգ է: Էդ էն տրամաբանությունից է էլի, որ Սերժը մեղավոր չի, կողքիններն են մեղավոր: Էդ ո՞նց է ստացվում, որ ՀՀ դատական իշխանությունը ոչ մի կապ չունի»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:


Սիմոնյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանի որոշումները պետք է տանես կոֆեի բաժակ նայողների մոտ, որպեսզի հասկանաս, թե ինչ են գրել:

 

 

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքապետի պահվածքը ամոթալի էր, վիրավորական. Աբու Դաբիի թագաժառանգի ներկայացուցիչները ուշագրավ մանրամասներ են հայտնում

Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող Աբու Դաբիի թ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250