Զինվորին ինքնասպանության դրդողն առավելագույն պատժաչափ կստանա. Զոհրաբյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զինվորին ինքնասպանության դրդողն առավելագույն պատժաչափ կստանա. քիչ առաջ խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց իմ և իմ գործընկերների կողմից ներկայացված՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որը ծանր պատժաչափեր և ազատազրկման մեծ չափ է նախատեսում զինվորական ծառայության մասնակից բոլոր այն սուբյեկտների համար, ովքեր զինվորին, կամ սպային նվաստացնելով, վերջինիս արժանապատվությունը վիրավորելով՝ կդրդեն ինքնասպանության։
Զարհուրելի է, երբ բանակում թշնամու գնդակից ավելի քիչ մահ ենք մենք ունենում, քան ոʹչ կանոնադրական, ոʹչ պատշաճ հարաբերությունների, «դեդավշինայի», «պարոչնի կռուգի» և բանակային ենթամշակույթի այլ դրսևորումների պատճառով։
Օրենքի վերջնական ընդունումից հետո հատ-հատ լինելու ենք բոլոր զորամասերում և ներկայացնելու ենք կատարված լրջագույն փոփոխությունները։
Ու սա միայն առաջին քայլն է։ Բանակային ենթամշակույթի դեմ համակարգված աշխատանք պիտի սկսել և այդտեղ մեզանից յուրաքանչյուրն իր անելիքն ունի։
Ես առաջիկայում Պաշտպանության նախարարությանը կներկայացնեմ նման երևույթները կանխելու, կամ՝ գոնե նվազեցնելու մեր տեսլականը, որը, բնականաբար, հիմնված է միջազգային հաջող փորձի վրա։
Շնորհակալ եմ խորհրդարանի բոլոր խմբակցություններին՝ այս կարևոր նախագծին աջակցելու համար»։
Նմանատիպ հոդվածներ
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...
Մութ ամպեր՝ Ռուբեն Հայրապետյանի գլխին․ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառումների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց Հանրապետության Հրապարակում կայանալիք ամանորյա միջոցառում...