Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարությունը դեմ չէ, որ ոստիկանությունը գաղտնալսելու իրավունք ունենա, դեմ է ա՛յս պահին դա անելուն

Ազգային ժողովում քննարկվում է ոստիկանությանը, ԱԱԾ-ին զուգահեռ, գաղտնալսելու իրավունք տալու մասին հարցը։ Կառավարությունը, սակայն, դեմ է սրան։ Այս մասին հիշատակեցին պատգամավորները՝ տարակուսանք…

Ազգային ժողովում քննարկվում է ոստիկանությանը, ԱԱԾ-ին զուգահեռ, գաղտնալսելու իրավունք տալու մասին հարցը։ Կառավարությունը, սակայն, դեմ է սրան։ Այս մասին հիշատակեցին պատգամավորները՝ տարակուսանք հայտնելով։

 

Կառավարության անունից արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը բացատրեց, որ ընդհանուր առմամբ կառավարությունը չի բացառում, որ կարող է ոստիկանությանը այդպիսի հնարավորություն տրվել, սակայն խնդիրը ժամանակայնության մեջ է։

 

Փոխնախարարի պնդմամբ՝ պետք է կազմել ոստիկանության ոլորտի բարեփոխումների համալիր ռազմավարություն, և միայն դրանից հետո հնարավոր կլինի հստակ որոշել՝ ոստիկանությանն այդպիսի գործիք պե՞տք է, թե՞ ոչ։

 

Գալյանը նաև հիշեցրեց, որ ի վերջո, ոստիկանությունը կարող է գաղտնալսել, սակայն դա չի կարող կազմակերպել ինքնություն, անհրաժեշտ կլինի ԱԱԾ համագործակցությունը։

Գալյանը խնդրեց այսօր դեմ քվեարկել նախագծին։ 

 

Տեսանյութը` Shantnews-ի:

 

 


 

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքապետի պահվածքը ամոթալի էր, վիրավորական. Աբու Դաբիի թագաժառանգի ներկայացուցիչները ուշագրավ մանրամասներ են հայտնում

Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող Աբու Դաբիի թ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250