2020 թվականին մեր ծրագրերն ուղղված են լինելու աշխատանքի խրախուսմանը․ Բաթոյանն ամփոփել է տարին
Կառավարության ֆեյսբուքյան էջում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի կողմից 2019 թվականը ամփոփող հոլովակ է հրապարակվել։
Բաթոյանը ամփոփելով տարին, մասնավորապես, նշել է, որ 2019 թվականին ընթացիկ ծրագրերից բացի նախաձեռնել են սոցիալական միջոցառումներ, որոնք ուղղված էին խոցելի խմբերի և անապահով ընտանիքների սոցիալական աջակցությանը․ «Մանկատան 300 շրջանավարտների տրամադրվեցին բնակարանների ձեռքբերման վկայականներ 6 միլիոն 300 հազար դրամի սահմաններում։ Գյուղական համայնքներում ապրող և անչափահաս երեխաներ ունեցող 1000 ընտանիքներ ընդգրկվել են աղքատության փուլային հաղթահարման ծրագրերում։ Այս միջոցառման շրջանակում ընտանեկան նպաստ ստացող քաղաքացիներին կտրվի անասնապահությամբ զբաղվելու հնարավորություն։ Բացի որոշակի գլխաքանակը, ընտանիքները կունենան անասնակեր ձեռք բերելու, անասնաբուժական ծառայություններից անվճար օգտվելու իրավունք, ինչպես նաև սեփական տնտեսությունը վարելու և եկամուտներ ստանալու համար խորհրդատվություն։ 2020 թվականին մեր ծրագրերն ուղղված են լինելու կարիքի վրա հիմնված աջակցության տրամադրմանը, սոցիալ-վերականգնողական ծառայությունների ընդլայմանը և իհարկե աշխատանքի խրախուսմանը»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ վարչապետը Սպիտակ քաղաքում է. ավերիչ երկրաշարժից 31 տարի անց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ քաղաքում է՝ հարգանքի տուրք մատուցելու 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին: ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքապետի պահվածքը ամոթալի էր, վիրավորական. Աբու Դաբիի թագաժառանգի ներկայացուցիչները ուշագրավ մանրամասներ են հայտնում
Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող Աբու Դաբիի թ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նայում եմ լուրերը՝ կովը թրիքի մեջ կորած ա, ի՞նչ տարբերություն՝ գոմը խելացի ա, թե ոչ. վարչապետ
Փորձը ցույց է տալիս, որ երբ մի որոշում է կայացվում, որն ակնհայտորեն Հայաստանի բովանդակային վարկանիշը բարձրացմանն է ուղղվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարգանքով եմ վերաբերվում շեյխերին, նրանց մորքուրի զավակներին․ ԱԺ-ում թեժ է
Ծառուկյան-Մարության հեռակա բանավեճը այսօր հասավ Ազգային ժողով։ «Խնդրում եմ լուրջ ուշադրություն դարձնել քաղաքապետի կազմակ...