«Իմ նախընտրած շեմը զրոն է». Ատոմ Ջանջուղազյանը դեմ է Արսեն Թորոսյանի նախաձեռնությանը
ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը դեմ է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնությանը, որը վերաբերում է առողջապահության համընդհանուր ապահովագրությանը եւ 6 տոկոս առողջապահական հարկ սահմանելուն:
Նա այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց, թե ինչու են ֆինանսական բլոկը, այդ թվում ԿԲ-ն դեմ այդ նախաձեռնությանը: Նախարարը հիշեցրեց, որ հարկային օրենսգրքի փոփոխություններով նվազեցրել են ուղղակի հարկերը, մասնավորապես եկամտային հարկը եւ շարունակեց. «Ուղղակի հարկերի բեռի նվազեցման հայեցակարգը հիմնված է այն տրամաբանության վրա, որ տնտեսվարողին լրացուցիչ հնարավորություններ կտա եւ նրանք կկարողանան ազատված միջոցներով ներդրումներ կատարել, հավելյալ արժեք գեներացնել»:
Հարցին, թե իր կարծիքով որն է օպտիմալ շեմը առողջապահական հարկի, Ջանջուղազյանը պատասխանեց. «Ֆիննախի նախընտրած շեմը զրոն է, ոչ թե 3-ը կամ 6-ը: Մենք այնքան էլ վստահ չենք, որ առաջարկվող ճանապարհը կհացնի այդ արդյունքներին առանց կորուստների: Այդպիսի կարգավորումները խոշոր հաշվով, կվերածվի պետական ֆինանսավորման համակարգի ամբողջական ֆինանսավորման: Այդ մոդելը համենայնդեպս, մեր տարածքում եղել է եւ դժվար է գնահատել որպես ամենահաջողվածը: Ըստ էության, ստացվում է, որ ամբողջությամբ պետությունն իր վրա է վերցնում առողջապահության ֆինանսավորումը, որը որակի տեսակետից կարող է դիտարկվել խնդրահարույց»:
Տեսանյութը՝ NEWS.am
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ վարչապետը Սպիտակ քաղաքում է. ավերիչ երկրաշարժից 31 տարի անց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ քաղաքում է՝ հարգանքի տուրք մատուցելու 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին: ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքապետի պահվածքը ամոթալի էր, վիրավորական. Աբու Դաբիի թագաժառանգի ներկայացուցիչները ուշագրավ մանրամասներ են հայտնում
Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող Աբու Դաբիի թ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նայում եմ լուրերը՝ կովը թրիքի մեջ կորած ա, ի՞նչ տարբերություն՝ գոմը խելացի ա, թե ոչ. վարչապետ
Փորձը ցույց է տալիս, որ երբ մի որոշում է կայացվում, որն ակնհայտորեն Հայաստանի բովանդակային վարկանիշը բարձրացմանն է ուղղվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարգանքով եմ վերաբերվում շեյխերին, նրանց մորքուրի զավակներին․ ԱԺ-ում թեժ է
Ծառուկյան-Մարության հեռակա բանավեճը այսօր հասավ Ազգային ժողով։ «Խնդրում եմ լուրջ ուշադրություն դարձնել քաղաքապետի կազմակ...