ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք լոնքերով 4-4 աստիճան թռնում ենք, ընդդիմադիրներն ասում են՝ չէ, 12-12 թռեք միանգամից․ Փաշինյան
2019 թվականի 9 ամիսների արդյունքներով Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը 7,5 տոկոս է։ Եվ այս արդյունքով Հայաստանը բացարձակ առաջատար է ԵԱՏՄ, հետխորհրդային տարածաշրջանում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև ասաց, որ շուտով ի հայտ կգան նաև եվրոպական երկրների ցուցանիշները, և հնարավոր կլինի Հայաստանի ցուցանիշը համեմատել նրանց հետ։
Փաշինյանը նաև որոշ թվեր ներկայացրեց կոնկրետ ոլորտների աճի ցուցանիշներից․
Արդյունաբերություն – 8,8 տոկոս,
Մշակող արդյունաբերություն – 9,3 տոկոս,
Շինարարություն – 4,5 տոկոս,
Ծառայություններ – 15,1 տոկոս,
Առևտրի շրջանառություն – 8,9 տոկոս,
Արտահանում – 7,2 տոկոս,
Աշխատավարձերի աճ – 5,9 տոկոս։
«Ես ուզում եմ արձանագրել, որ սրանք ոչ թե լավ, այլ շատ լավ ցուցանիշներ են: Հայաստանի բյուջեի եկամուտները 1,5 տարվա ընթացքում աճել են 353 միլիարդ դրամով։ Բայց սա իշխանություններին չի բավարարում, նրանք ավելի շատ են ուզում», – ասաց Փաշինյանը:
Նա պատկերավոր բացատրեց, որ եթե «զարգացման սանդուղքն» ունի 100 աստիճան, ապա այն պետք է անցնել 1-2-3-4 և այլն։
«Լավ, կարանք լոնքերով 2-2 թռնենք, 3-3 թռնենք, հիմա մենք 4-4 ենք թռնում։ Մեր ընդդիմադիրներն ասում են՝ չէ՜, էս ո՞նց եք 4 թռնում, 12 թռեք միանգամից։ Չի կարող ընդհանրապես լինել այդպիսի բան։ Ընդհանրապես որևէ մեկը չի կարող անել այդպիսի բան», – ասաց Փաշինյանը։
Նա ասաց, որ իրենց ամեն դեպքում դուր է գալիս դա, և եթե ընդդիմությունը «դուխ տա», իրենք կթռնեն այդքան։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նայում եմ լուրերը՝ կովը թրիքի մեջ կորած ա, ի՞նչ տարբերություն՝ գոմը խելացի ա, թե ոչ. վարչապետ
Փորձը ցույց է տալիս, որ երբ մի որոշում է կայացվում, որն ակնհայտորեն Հայաստանի բովանդակային վարկանիշը բարձրացմանն է ուղղվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքապետի պահվածքը ամոթալի էր, վիրավորական. Աբու Դաբիի թագաժառանգի ներկայացուցիչները ուշագրավ մանրամասներ են հայտնում
Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող Աբու Դաբիի թ...
ՀՀ վարչապետը Սպիտակ քաղաքում է. ավերիչ երկրաշարժից 31 տարի անց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ քաղաքում է՝ հարգանքի տուրք մատուցելու 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին: ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարգանքով եմ վերաբերվում շեյխերին, նրանց մորքուրի զավակներին․ ԱԺ-ում թեժ է
Ծառուկյան-Մարության հեռակա բանավեճը այսօր հասավ Ազգային ժողով։ «Խնդրում եմ լուրջ ուշադրություն դարձնել քաղաքապետի կազմակ...