Աննա Հակոբյանի խոսնակը՝ վարչապետի տիկնոջ հայտարարության ու Մեհրիբան Ալիևայի մասին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ֆեյսբուքյան որոշ հայ օգտատերեր առավոտվանից գրում են, որոշ լրատվական կայքեր էլ տարածում են, թե իբր Մեհրիբան Ալիևայի Տելեգրամի էջը պաշտոնական ֆան էջ է ու թե անհասկանալի է, թե երեկ Աննա Հակոբյանն ում է պատասխանել և այլն․․․․

 


Նախ, տիկին Ալիևայի Տելեգրամի պաշտոնական ֆան էջի գրառումը օրեր շարունակ տարածել են տասնյակ ադրբեջանական ու հայկական լրատվամիջոցներ, սակայն, եթե խնդիրը Տելեգրամի էջի պաշտոնական կամ ոչ պաշտոնական լինելու մեջ է՝ ներկայացնում եմ տեսանյութ, որտեղ տիկին Ալիևան ներկաների մոտ բարձրաձայնում է Արցախում մուղամ լսելու իր ցանկության մասին»։

 

Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանն Ադրբեջանի փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևային Արցախ է հրավիրում՝ մուղամ լսելու։ 

 

«Նա կարող  է լինել մեր հյուրը, մենք գիտենք ինչպես պատվել հյուրին, հյուրընկալության կանոններից է հյուրին պատվել երաժշտությամբ, մենք կարող ենք ապահովել մուղամ, կարող ենք իրականացնել նրա երազանքը, ու Ղարաբաղում լսի իր սերելի մուղամ։ Բայց եթե Մեհրիբան Ալիևան նկատի ունի, որ իրենց երազանքն այն է, որ գան Ղարաբաղ ու մուղամ լսեն պատերազմի միջոցով, ապա ես վստահեցնում եմ, որ այդ երազանքն անկատար կմնա, ոչ միայն անկատար կմնա. եթե նրանք նոր պատերազմ սկսեն, հավանաբար, նորանոր բնակավայրեր կհայտնվեն, որտեղ նրանց համար մուղամ լսելը կդառնա անկատար երազանք»,- ասել էր Աննա Հակոբյանը։ 

 


 

Քաղաքականություն

Պատահարներ