ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանուհին տեսաուղերձով դիմել է Ալիևին և տեղեկացրել, որ գալիս է Հայաստան
Ազգությամբ ադրբեջանցի, Սումգայիթ քաղաքի բնակչուհի Այսել Մուստաֆաևան տեսաուղերձով դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որում նշել է, թե պատրաստվում է արտագաղթել Հայաստան՝ Ադրբեջանում արդարության բացակայության և անտանելի իրավիճակի պատճառով:
«Ոչ ոքից օգնություն պետք չէ, տեղեկացնում եմ, որ տոմս եմ գնել, և դեկտեմբերի 5-ին կլքեմ Ադրբեջանն ու կտեղափոխվեմ Հայաստան»,- ասել է Մուստաֆաևան:
Նա կոչ է արել իրեն դավաճան չհամարել, քանի որ ոչ թե ինքն է երկրին դավաճանել, այլ պաշտոնյաներն են իրեն»:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը Interfax-ին ասել էր, որ էթնիկ ադրբեջանցիները, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացիները մուտք են գործում Հայաստան առանց որևէ խոչընդոտների, այն ժամանակ, երբ այլ երկրների, այդ թվում Ռուսաստանի՝ հայկական ազգանուններով քաղաքացիների մուտքը Արդբեջան արգելքի տակ է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքապետի պահվածքը ամոթալի էր, վիրավորական. Աբու Դաբիի թագաժառանգի ներկայացուցիչները ուշագրավ մանրամասներ են հայտնում
Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող Աբու Դաբիի թ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարգանքով եմ վերաբերվում շեյխերին, նրանց մորքուրի զավակներին․ ԱԺ-ում թեժ է
Ծառուկյան-Մարության հեռակա բանավեճը այսօր հասավ Ազգային ժողով։ «Խնդրում եմ լուրջ ուշադրություն դարձնել քաղաքապետի կազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նայում եմ լուրերը՝ կովը թրիքի մեջ կորած ա, ի՞նչ տարբերություն՝ գոմը խելացի ա, թե ոչ. վարչապետ
Փորձը ցույց է տալիս, որ երբ մի որոշում է կայացվում, որն ակնհայտորեն Հայաստանի բովանդակային վարկանիշը բարձրացմանն է ուղղվ...
ՀՀ վարչապետը Սպիտակ քաղաքում է. ավերիչ երկրաշարժից 31 տարի անց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ քաղաքում է՝ հարգանքի տուրք մատուցելու 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին: ...