Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տնտեսական հեղափոխությունը կոռուպցիայի հետ ոչ մի կապ չունի. Ծառուկյան

Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեկնաբանել է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքերը, որ կոռուպցիայի բացակայությունն արդեն վկայում է տնտեսական հեղափոխության…

Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեկնաբանել է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքերը, որ կոռուպցիայի բացակայությունն արդեն վկայում է տնտեսական հեղափոխության մասին:

 

Գագիկ Ծառուկյանը մասնավորապես ասել է.

«Տնտեսական հեղափոխությունը կոռուպցիայի հետ ոչ մի կապ չունի: Տնտեսական հեղափոխության համար ոլորտներում պետք է գումար դնես, զարգանա, որ մարդիկ կարողանան գումար ստանալ»:

 

Ծառուկյանի խոսքերով` կապիտալ ծախսերի համար 400 միլիոն դոլարը, որը պետք է դրվեր ոլորտները զարգացնելու համար, որպեսզի տարեկան 5-15 տոկոս աճ լիներ, բանկում տոկոսներով դրված է.

 

«Վարկ են վերցնում, բերում, բայց այն օգտագործելու փոխարեն տանում, դնում են բանկում: Կապիտալ ծախսերը չենք կատարել, ո՞նց կարող է տնտեսական հեղափոխություն լինել»:

 

Տեսանյութը Shantnews-ի:

 

 

 

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքապետի պահվածքը ամոթալի էր, վիրավորական. Աբու Դաբիի թագաժառանգի ներկայացուցիչները ուշագրավ մանրամասներ են հայտնում

Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող Աբու Դաբիի թ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250