Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զարմանում եմ՝ Գևորգ Կոստանյանը ինչպես է ղեկավարել Գլխավոր դատախազությունը․ Քոչարյան

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին տրված 48  ժամը ողջամիտ ժամկետ էր վարույթ իրականացնող մարմնին ներկայանալու համար, սակայն նա հայտարարեց, որ մտադրություն չունի գալու:  Այս մասին…

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին տրված 48  ժամը ողջամիտ ժամկետ էր վարույթ իրականացնող մարմնին ներկայանալու համար, սակայն նա հայտարարեց, որ մտադրություն չունի գալու:

 

 Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Նախկինում ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը, երբ արհամարհում է պետության կարևորագույն ինստիտուտներից մեկի որոշումը, զարմանում եմ, թե այդ անձնավորությունն ինչպես է ղեկավարել Գլխավոր դատախազությունը: Չեմ հասկանում՝ ժամանակին ինքը ինչպե՞ս էր վերահսկում քրեական գործերը։ Երևի այնպես, ինչպես ինքը վերաբերվում է այս քրեական գործին, որը շատ կարևոր է մեր պետության համար» ,- նշեց նա։

 

Քոչարյանը ենթադրում է՝ Կոստանյանը չի գալիս, որովհետև «գիտի քրգործում իրեն վերաբերող նյութի ծավալը և մեղադրանքի բովանդակությունը։

Պտագամավորը նաև կարծում է, որ երեկ պայթյունի հետևանքով մահացած Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետանը կարող էր «Մարտի 1»-ի գործով  կարևոր վկայություն տալ, եթե «Մարտի 1»-ի դատաքննությունը սկսվեր․  «Բայց ինքներդ էլ տեսնում եք, որ Ռոբերտ Քոչարյանի և նրա փաստաբանական խմբի տակտիկական քայլերը բերում են նրան, որ դատաքննությունը, որքան հնարավոր է, հետաձգեն: 

 

Որքան հետաձգեն՝ այնքան կարևոր տարրեր են պակասում  այդ քրեական գործի տիրույթից։ Այս առումով, իհարկե, ափսոսանք կա Աշոտ Կարապետյանի մահվան հետ կապված, յուրաքանչյուր մարդկային կյանքի կորուստ ցավալի է: Ինքս օր առաջ կոչ եմ արել դատավորին, որպեսզի գտնի հնարավորություն՝ դատաքննական պրոցեսն արագ սկսելու համար»։

 

Տեսանյութը News.am-ի:

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքապետի պահվածքը ամոթալի էր, վիրավորական. Աբու Դաբիի թագաժառանգի ներկայացուցիչները ուշագրավ մանրամասներ են հայտնում

Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող Աբու Դաբիի թ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250