ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքական ռոք խմբի տեսահոլովակի թեման «Ախթամարի» լեգենդն է
Թուրքիայում հայտնի ռոք խումբ «Manga»-ի թողարկած վերջին ալբոմի «Պանդխտություն» (Yad Eller) տեսահոլովակում թուրքական տարբերակով ներկայացվում է «Ախթամարի» լեգենդը, հայտնում է ermenihaber.am-ը:
Պատմվում է Վանի Ոստան (ներկայում՝ Գևաշ) բնակավայրի մի հովվի մասին, որը Վանա լճի Աղթամար կղզու գլխավոր քահանայի աղջկա՝ Թամարայի հանդեպ ունեցած սիրո պատճառով իր վախճանը գտնում է լճի փոթորկահույզ ալիքների մեջ:
Հովվի` Վանա լճի ջրերում խեղդվելուց հետո իրեն լճի կատաղի ալիքների մեջ է գցում նաև քահանայի աղջիկը` գեղեցկուհի Թամարը:
«Պանդխտություն» տեսահոլովակի ռեժիսորը Մյուգե Մանուշն է:
Հիշեցնենք, որ թուրքական ալտերնատիվ ռոք խումը Եվրոպայում անցկացված երգի բազմաթիվ փառատոների դափնեկիր է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալբանիայում երկրաշարժն առաջինն զգացել է կատուն
Ալբանիայի իշխանությունների կողմից հրապարակված վերջին տվյալներով՝ ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35-ի։ Հաղորդվում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինի ինքնաթիռում արտակարգ պատահար է տեղի ունեցել
Ղրղըզստանում վատ եղանակի պատճառով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռի հետ կապված արտակարգ իրավիճակ է առաջացել,...
Զվարճալի տեսանյութ․ Խոսրովի անտառում ընձառյուծը նկատել է տեսախցիկն ու լիզել այն
Խոսրովի անտառում տեղադրված տեսախցիկը հետաքրքիր պահ է արձանագրել Կարմիր գրքում գրանցված կովկասյան ընձառյուծի կյանքից։ Տես...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձյուն է տեղում, սակայն ճանապարհներն անցանելի են
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 12:42-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճա...